480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կրթության և գիտության ինտեգրումը պետք է առարկայական դառնա. նախագահ
19:35
25 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կրթության և գիտության ինտեգրումը պետք է առարկայական դառնա։ Այս մասին ուրբաթ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով ԳԱԱ տարեկան ժողովում։

«Մենք ցանկանում ենք տեսնել երիտասարդ գիտնականների կոնկրետ խրախուսման օրինակներ, որի համար էլ անհրաժեշտ է բուհերի հետ սկսել էլ ավելի ակտիվ աշխատանք, որպեսզի նոր խթան հաղորդենք բուհական կրթությանը»,- ասաց Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ նոր կառավարության առջև դրված խնդիրներից է մասնավոր և հասարակական հատվածների խթանումը։

«Վստահ եմ, որ սա գիտության զարգացման համար կարևոր ուղղություն է, քանի որ համաֆինանսավորման, ծրագրերի մշակումն ու իրականացումը, գիտական արդյունքի առևտրայնացումը և դրա դուսրբերումը ներքին և արտաքին շուկաներ այլըտրանք չունեն»,- ասաց Սարգսյանը։

Ինչպես կարծում է նախագահը, եթե այս ուղղությամբ կոնկրետ քայլեր չձեռնարկվեն, ապա գիտության և արտադրության միջև կապը վերջնականապես կկորչի, իսկ Հայաստանի գործունեությունը միջազգային գիտական շուկայում կսահմանափակվի և կկորցնի իր գրավչությունը։

Նա նշեց, որ հաճախ բողոքներ են հնչում գիտական մասնագիտությունների վարկանիշի անկման վերաբերյալ, որում էական դեր է ունեցել ինչպես գիտնականների ծանր սոցիալական դրությունը, այնպես էլ կառավարության կողմից արժանի ուշադրության բացակայությունը։

«Մասնավորապես, լուրջ սպառնալիքի տակ է գտնվում գիտական աստիճանների նշանակման գործընթացը, քանի որ զգալիորեն մեծացել է գիտական խորհուրդների թիվը, որոնք մեծաթիվ գիտությունների թեկնածուների են «թողարկել» և ոչ միայն, որոնք բացարձակ չեն համապատասխանում տվյալ գիտական աստիճանների պահանջներին»,- ասաց Սարգսյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ հաճախ երիտասարդ կադրերի բացակայությունը բացատրվում է ասպիրանտական տեղերի սահմանափակությամբ, ընդ որում, հեռակա ուսուցման համար նախատեսված տեղերը լիարժեք չեն օգտագործվում, իսկ հայցորդների թիվը մնում է բավական ցածր։

«Կարծում եմ, որ սա լավ միջոց է բուհերի երիտասարդ դասախոսներին գիտական ոլորտ գրավելու համար, հարակվոր է պարզապես լինել ավելի հետևողական և ճիշտ կադրային քաղաքականություն վարել»,- ասաց Սարգսյանը։

Նախագահը նշեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ դեպքերում ասպիրանտուրան դառնում է զինվորական ծառայությունից խուսափող երիտասարդների հավաքատեղի։

«Այս մասին վկայում է նաև այն փաստը, որ ասպիրանտուրա ավարտած երիտասարդներից շատերը ոչ միայն չեն աշխատում մասնագիտությամբ, այլ ընդհանրապես չեն զբաղվում գիտությամբ»,- ասաց Սարգսյանը։

Ինչպես նշեց պետության ղեկավարը, համանման իրավիճակ է նկատվում նաև ընդունելության քննություններին, երբ բանակից տարկետում ստանալու իրավունքով տեղերի համար խիստ պայքար է ընթանում։

Այս կապակցությամբ Սարգսյանը դիմեց ակադեմիկոսներին՝ խնդրելով կոնկրետ առաջարկներ կատարել ստեղծված դրությունը կարգավորելու համար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։