487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նոր նախարարության գործառույթները պետք է հստակեցվեն սեղմ ժամկետներում
17:48
25 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նորաստեղծ արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները պետք է հստակեցվեն սեղմ ժամկետներում, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Նոր նախարարության ստեղծումը բացատրվում է նրանով, որ վերջին 20 տարիներին արտակարգ իրավիճակների հիմնախնդիրը շատ արդիական է եղել, քանի որ դա պայմանավորված է ոչ միայն բնական երևույթներով, այլև մարդկային գործոնով»,- ուրբաթ ասաց Սարգսյանը՝ ներկայացնելով արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին։

Վարչապետը նշեց, որ այս նախարարությունը կատարելու է երեք հիմնական առաջադրանքներ՝ արտակարգ իրավիճակների կանխատեսման քաղաքականության մշակումը և դրանց դիմակայելու պատրաստվածությունը, անմիջապես արտակարգ իրավիճակների ժամանակ տարբեր կառույցների գործողությունների համակարգումը և դրանց հետևանքները օպերատիվ վերացնելու հարցերը։

«Բոլոր ուղղություներով պետք է քաղաքականություն մշակվի։ Այս նախարարության առանձնահատկությունն այն է, որ այն բախվելու է մյուս բոլոր նախարարությունների հետ, քանի որ այդ խնդիրները դրված են բոլոր գերատեսչությունների առջև»,- ասաց Սարգսյանը։

Կառավարության ղեկավարը նշեց նախարարության կառույցները և դրանց մեջ մտնող վարչությունները հստակեցնելու, ինչպես նաև դրանց փոխգործակցությունը ճշտելու անհրաժեշտության մասին։

«Անհրաժեշտություն կա ճշտել տարածքային կառավարման և բնապահպանության նախարարությունների հետ փոխգործակցության սկզբունքները։ Կան շատ գործառույթներ, որոնք, հանձնարարվելու են այդ գերատեսչություններին, ի նկատի ունենալով, որ կառուցվածքային փոփոխություններն առնչվում են նաև դրանց, և մենք պետք է կարողանանք սեղմ ժամկետներում պատասխանել այդ հարցերին»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, Մհեր Շահգելդյանը հայտնի քաղաքական գործիչ է և գիտնական, որը լուրջ ավանդ ունի երկրի ազգային անվտանգության հայեցակարգում։

«Ես առիթ ունեցել եմ նրա հետ նման հարցեր քննարկելու։ Վստահ եմ, որ նա քաջատեղյակ է այդ ոլորտին և կարող է իրականացնել մեր ծրագրերը»,- ասաց Սարգսյանը։

«Օրինաց երկիր» խմբակցությունից ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանը ՀՀ նախագահի ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: