481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը խորհրդարան կներկայացվի հաջորդ շաբաթ. վարչապետ
16:53
25 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի հաջորդ շաբաթ, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ Սահմանադրության համաձայն, նոր կառավարությունը պետք է 20-օրյա ժամկետում խորհրդարանի հաստատմանը ներկայացնի իր ծրագիրը։

Վարչապետի կարծիքով, անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը հրավիրել նորարարությունների վրա, որոնք դրվելու են կառավարության գործունեության հիմքում, ինչպես նաև այն առաջնային հիմնախնդիրների, որոնք բարձրացվել էին նախագահի կողմից և հաստատվել խորհրադարանի կողմից՝ կառավարության նախորդ ծրագրի շրջանակներում։

«Դրանք շատ հավակնոտ ծրագրեր են, և դրանք իրականացնելու համար հարկավոր է ժողովրդին միավորել այդ ծրագրերի շուրջ։ Ժողովուրդը պետք է հավատա, որ այս ծրագրերը իրական են, և մենք կարող ենք համատեղ իրականացնել դրանք»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ ծրագիրը կատարելագործվելու է տարեկան կտրվածքով, դրանում ընդգրկվելու են այն դրույթները, որոնք չկային մինչ այժմ, ինչպես նաև բացառվել են այն ուղղությունները, որոնք արդեն իրականացվել են անցյալ տարվա ընթացքում։

Վարչապետի խոսքով, ծրագրում հաշվի կառնվեն նաև կառուցվածքային փոփոոխւթյունները, որոնք իրականացվել են կառավարության կազմում, և դրանց համապատասխան հաշվի են առնվել նաև կառավարական մարմինների նոր գործառույթները։

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների համաձայն Էներգետիկայի նախարարությունը վերանվանվել է Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարություն, Առևտրի և տնտեսական զարգացման նախարությունը վերանվանվել է Էկոնոմիկայի նախարարության, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ Ֆինանսների նախարարության։

2007թ. հունիսի 26-ին ՀՀ ԱԺ-ը ընդունելու է կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։

Ծրագիրը նախատեսում է ապահովել ՀՆԱ տարեկան աճ՝ 8-10 տոկոսի չափով, ներդրումների տարեկան ծավալի աճ՝ 10 տոկոսի չափով, գյուղի զբաղվածության ավելացում՝ 10 տոկոսի չափով կամ էլ 105 հազար աշխատատեղի ստեղծում։

Կառավարությունը մտադիր է նաև ապահովել ՀՆԱ ներդրումների տոկոսային հարաբերակցությունը՝ 27-30 տոկոսի սահմաններում, կատարելագործել հարկային համակարգը, պարզեցնել հարկային օրենսդուրթյունը, ընդլայնել հարկումների բազան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։