483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Իշխանության և ընդդիմության միջև երկխոսության զարգացումը թույլ կտա նորմալացնել ներքաղաքական իրավիճակը. պատգամավոր
16:29
25 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Խորհրդարանի անդամ չհանդիսացող ընդդիմության հետ երկխոսությունն առաջին հերթին պետք է զարգանա Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակի լավացման և թուլացման շուրջ, կարծում է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։

«Պետության առջև ծառացած հիմնախնդիրներից մեկը ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական ընդդիմության հետ պարտադիր երկխոսությունն է։ Խորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության թեման պարզ է՝ դա խորհրդարանի աշխատանքներում ընդդիմության դերակատարումն ուժգնացնելն է։ Ինչ վերաբերում է ոչ խորհրդարանական ընդդիմությանը, ապա, առաջին հերթին, դա՝ ներքաղաքական իրավիճակի թուլացումն է»,- ասաց նա։

Սաֆարյանը նշեց, որ երկխոսության սկիզբը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընդդիմությունն ընդունի նախագահական արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը։ Նրա խոսքով, եթե ընդդիմությունը համաձայն չէ այդ որոշման հետ, նա պետք է որոշումը բողոքարկի եվրոպական դատական ատյաններում։

«Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ երկխոսությունը պետք է ամրապնդի պետականությունը։ Ըստ իս, այն ատելությունը և անհանդուրժողականությունը, որը գոյություն ուներ նախընտրական և հետընտրական շրջանում, միայն թուլացնում են հայկական պետականությունը»,- ասաց նա։

Միաժամանակ, Սաֆարյանը նշեց, որ ընդդիմությունը պատրաստ չէ երկխոսության գնալ, ավելացնելով, որ երկխոսության վերաբերյալ իշխանությունների առաջարկն անկեղծ էր։

Իր հերթին, «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ընդդիմությունը պատրաստ է երկխոսության։

«Ցանկանում եմ նշել, որ մեր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկում էր միջնորդել երկխոսությունը հաստատելու հարցում։ Միաժամանակ, երկխոսություն սկսելու վերաբերյալ ընդդիմության պաշտոնական պատասխանն արդեն ստացվել է, իսկ իշխանություններն այդպես էլ չեն պատասխանել»,- ասաց պատգամավորը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել էին անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: