478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ վերջին բանաձևի պահանջները
16:18
25 Ապրիլի 2008

Հայաստանը պետք  է կատարի ԵԽԽՎ վերջին բանաձևի պահանջները, որպեսզի Եվրախորհրդի սպառնալիքները իրականություն չդառնան, կարծում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ վերջին բանաձևի պահանջները, և վստահ եմ, որ այդ բանաձևի ճակատագիրը չի տարբերվի Հայաստանի նկատմամբ ԵԽԽՎ մյուս բոլոր մնացած բանաձևերից»,- ասաց նա

Սաֆարյանը հստակեցրեց, որ երկրի ղեկավարությունը միջոցառումների գրաֆիկ է մշակում, որի մեջ կներառվեն ԵԽԽՎ բանաձևից բխող տարբեր ոլորտների համապատասխան քայլերը։

«Ես մտածում եմ, որ գրաֆիկը կկազմվի այնպես, որ հունիսին Ստրասբուրգում հերթական նստաշրջանին մենք ասելիք կունենանք, և այն պատժամիջոցները, որոնցով սպառնացել են մեզ, չեն կիրառվի»,- ասաց խմբակցության քարտուղարը։

Սաֆարյանն ավելացրեց, որ մոտակա ժամանակներում այս հարցերը կքննարկվեն չորս կոալիցիոն կուսակցությունների կողմից՝ նշելով, որ մինչ օրս պետության առջև լուրջ խնդիր էր կանգնած՝ կառավարության ձևավորումը։

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ընդունված բանաձևի շրջանակներում Հայաստանին ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման մի շարք պահանջներ է ներկայացվել, որոնց մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում են վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից։

ԵԽԽՎ բանաձևի հեղինակներ Ժորժ Կոլոմբյեն ու Ջոն Պրեսկոտտը համարել են, որ մնացած մի քանի ամիսների ընթացքում Հայաստանը պետք է քաղաքական համակարգի բարեփոխումներ իրականացնի՝ հաշվի առնելով ընդդիմության կարծիքը, ինչպես նաև զբաղվել ընտրական համակարգի բարեփոխումներով։ Նրանք կողմ են հանդես եկել ԶԼՄ անկախության սկզբունքների պահպանման անհրաժեշտությանը և հավաքների անցկացման ազատությանը։

ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ազդեցությունն է։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել էին անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: