486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության հիմքը պետք է լինեն հասարակական շահերը
15:22
25 Ապրիլի 2008

Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը պետք է հիմնվի հասարակական շահերի բավարարման վրա, կարծում է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը։

«Եթե վեց ամսվա ընթացքում իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն չկայանա, ապա խորհրդարանական կոալիցիան կփլվի, իսկ կոալիցիոն կառավարությունն էլ ստիպված կլինի թոշակի գնալ»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը։

Նրա խոսքերով, ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության քաղաքականությունը չի փոխվել նախագահական ընտրություններից հետո, և յուրաքանչյուր կողմն էլ մնացել է իր շահերին հավատարիմ։

«Իշխանությունները պնդում են, որ նախագահական ընտրությունները օրինական են, իսկ ընդդիմությունը հակառակում է համոզված և բացարձակապես հրաժարվում է գնալ որևէ փոխզիջման։ Ընդ որում բոլորովին հաշվի չի առնվում  երկրի հասարակ քաղաքացու շահերն ու պահանջները»,- ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ երկխոսության կայացման համար գլխավոր շարժառիթ կարող է դառնալ հասարակության պահանջը։

«Ես երկխոսության կոչ եմ անում բոլորին, և առաջին հերթին, մեր հասարակությանը, որը կարող է պարզապես իշխանություններից պահանջել իր խնդիրների լուծումն ու շահերը հաշվի առնելը։ Փոխադարձ մեղադրանքներից ոչ մեկին օգուտ չի լինի, և մենք բոլորս ընդհանուր պարտություն կկրենք»,- ասաց Մելիքյանը։

Ընդդիմությունը՝ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մինչ այժմ չի կարողանում հաշտվել նախագահական ընտրությունների արդյունքների հետ, որի ընթացքում պետության ղեկավար է ընտրվել երկրի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության ներկայացուցիչները չեն դադարում հանրահավաքների ու երթերի կազմակերպումը՝ պահանջելով նոր ընտրություններ և կոչ անելով ազատ արձակել քաղաքական մոտիվներով կալանավորված իրենց համակիրներին։

Ընդ որում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ ընդդիմությանը կառուցողական երկխոսության կոչ է արել։ Այդ կոչին արձագանքել են ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսը, մասնավորապես կոալիցիոն կառավարությանը միացած «Օրինաց երկիրը», որտեղ, այս կուսակցությունից բացի, տեղ են գտել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Հեղափոխական դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։