486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Բուշը հերթական անգամ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը չի անվանել ցեղասպանություն
13:08
25 Ապրիլի 2008

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն իր ավանդական ուղերձում` նվիրված ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհում հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին, կրկին 1915 թ. իրադարձությունները չի անվանել ցեղասպանություն։

«Ջորջ Բուշն իր ուղերձում կրկին օգտագործել է խուսափողական տերմինաբանություն՝ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բարոյական, պատմական և իրավական հետևանքները փոքրացնելու նպատակով», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկայի Հայկական Ազգային կոմիտեից (Armenian National Committee of America - ANCA)։

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համպարյանի խոսքերով, նախագահը ոչ միայն չպահեց Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը, այլև օգտագործեց իր վարչական ռեսուրսը՝ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված Կոնգրեսի քայլերը  խոչընդոտելու նպատակով։

«Նա ոչ միայն ետ կանչեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին, ով իր մեջ խիզախություն  գտավ՝ ճշմարտությունն ասելու այդ հանցագործության մասին, այլև այդ պաշտոնին առաջադրկեց Ցեղասպանությունը ժխտող մեկին», - ասել է Համպարյանը

«Այդ օրը մենք հիշողության տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության մայրամուտին տեղի ունեցած XX դարի մեծ ողբերգության, զանգվածային սպանությունների և բռնի ուժով տեղահանումների զոհ դարձած 1,5 մլն հայերի հիշատակին։ Ես միանում են ԱՄՆ-ի և ողջ աշխարհի հայկական համայնքին՝ հիշատակելով այդ ողբերգությունը և սգում եմ բազմաթիվ անմեղ կյանքերի կորուստը», - ասել է Բուշն իր ուղերձում։

Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն «արձագանքելով մարդկության այդ էպիկական ողբերգությանը՝ պետք է կրկնապատկված ջանքերով քարոզի խաղաղություն, հանդուրժողականություն և հարգանք՝ մարդկային կյանքի նկատմամբ»։

«Մենք ողջունում ենք Հայաստանում և Թուրքիայում այն մարդկանց ջանքերը, որոնք խրախուսում են համաձայնությունը և խաղաղությունը, և աջակցում ենք միասնական ջանքերին՝ ուղղված այդ ողբերգական դեպքերը պարզելու նպատակով անցյալի բաց ուսումնասիրություն սկսելուն։ Մենք հուսով ենք, որ հայ-թուրքական հարաբերություններն ամբողջովին կնորմալանան», - ասվում է հայտարարության մեջ։

Բուշի խոսքերով, ԱՄՆ-ն ամուր հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որոնք հիմնված են փոխադարձ շահերի վրա։ «Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ վճռորոշ քայլեր ձեռնարկել՝ ժողովրդավարության քարոզչության  նպատակով, և կշարունակենք աջակցել Հայաստանին մինչև վերջ։ Մենք շարունակում ենք պնդել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա», - ասվում է ուղերձում։

«Մենք երախտապարտ ենք մեր պետութան մեջ ԱՄՆ-ի հայերի ունեցած մեծ ներդրման համար։ Հիշատակի այս սուրբ օրը Լաուրան և ես խորը ցավակցություն ենք հայտնում հայ ժողովրդին՝ ողջ աշխարհում», - ասվում է Բուշի ուղերձում։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։