478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի մասոնները հարգանքի տուրք են մատուցել Հայող եղեռնի զոհերի հիշատակին
18:59
24 Ապրիլի 2008

Արևմտյան Եվրոպայի ամենամեծ մասոնական օթյակի՝ Մեծ Արևելքի (Grand Orient de France) ներկայացուցիչները ժամանել են Հայաստան, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Հայոց եղեռնի զոհերի հիշատակին։

«Հայաստան ժամանելու մեր նպատակը Հայոց եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելն է, այս օրը լինել ձեզ հետ, մասնակցել ցեղասպանությունը ժխտելու դեմ պայքարին»,-Երևանում լրագրողներին ասաց կազմակերպության ղեկավար Անդրե Աբբեն։

Նրա խոսքերով, հանցագործությունն ու ցեղասպանությունը անպատիժ չեն մնա։

«Ցեղասպանության խնդիրը դիվանագիտական և քաղաքական հանգամանքներում լռության էր մատնվում, այժմ պետք է այդ մասին խոսել»,- ասաց Աբբեն։

«Մենք հայկական հողի վրա տեսել ենք տանջանքներ ու սպանություններ, մենք տեսել ենք գիտակցություն՝ աբսուրդի աստիճանի հասնող, մենք այդ սարսափի մեջ լռություն ենք տեսել, այդ իրադարձությունները մոռանալու և անտեսելու փորձեր, սակայն ուրիշների արհամարհանքը նշանակում է արհամարհանք ինքներս մեր հանդեպ»,- ասաց «Ֆրանսիայի Մեծ Արևելքի» ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, «հայկական հողի վրա ցանկանում էին խավարի թագավորություն ստեղծել, սակայն դա նրանց չհաջողվեց»։ «Մենք ուզում ենք հիշողությունը վերականգնել»,- ասաց Աբբեն։

Խոսելով այն մասին, թե ինչպես են թուրք մասոնները վերաբերվում ցեղասպանությանը, նա ասաց, որ օթյակի ղեկավարներից մեկը՝ Ժան Միշել Կայարդեն (Grand Orient de France), ով այսօր Փարիզում մասնակցում է Հայոց եղեռնի միջոցառմանը, եղել է Թուրքիայում և այդ հարցը քննարկել թուրք գործընկերների հետ։

«Այդ հանդիպմանը Կայարդեն ասել է, որ Ֆրանսիայի մասոնները կարողացել են հատուցել պատմությանը և ընդունել Առաջին համաշխարհային պատերազմի իրողությունը, այդ թվում նաև հայկական իրողությունը։ Հանդիպմանը հայտարարվել է, որ նույնը ակնկալվում է թուրքերի կողմից։ Բայց, ցավոք, այս հարցում առաջընթաց չկա։ Սակայն սա միայն պայքարի մի մասն է, վերջիվերջո, կաթոլիկները ինկվիզիցիային ընդունել են միայն չորս դար անց»,- ասաց Աբբեն։

Grand Orient de France-ի ներկայացուցիչ Գի Ագոպյանն իր հերթին, պատասխանելով այն հարցին՝ ինչպիսի լծակներ կարող է օթյակն օգտագործել Ցեղասպանության համաշխարհային ճանաչման համար, հայտարարեց, որ «Մեծ Արևելքը» ոչ ազգային, ոչ էլ միջազգային կազմակերպություն չի հանդիսանում։

«Մենք պետությունների կառավարություների վրա ազդելու լծակներ չունենք։ Միակ միջոցը, որը մենք կիրառում ենք ցեղասպանությունները ճանաչելու ուղղությամբ, այդ թվում ՝ հայկական ցեղասպանությունը, դա խոսքն է։ Մենք այցելում ենք տարբեր երկրներ և հանդիպում տարբեր մարդկանց հետ»,- ասաց Ագոբյանը։

Ընդ որում նա նշեց, որ մասոններն անմիջական մասնակցություն ունեն Հայոց եղեռնի ճանաչման գործընթացում։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: