478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի համար լավ հնարավորություն է ստեղծվել հայերի ցեղասպանության հարցը տեղափոխել ԵՄ օրակարգ. թուրքագետ
16:34
24 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի համար լավ հնարավորություն է ստեղծվել հայերի ցեղասպանության հարցը տեղափոխել Եվրամիության  օրակարգ, կարծում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, սա պայմանավորված է երկու առանձնահատկությունով։

«Առաջին առանձնահատկությունն այն է, որ թե հայկական, թե թուրքական կողմերը ջանում են այս հարցը տեղափոխել իրավական դաշտ։ Երկրորդն այն է, որ այս տարվա ապրիլի 24-ը համընկավ Թուրքիայում աճող ներքին ճգնաժամի և և այս երկրի ներքին կյանքի վրա Եվրամիության ազդեցության մեծացման հետ»,- ասաց նա։

Սաֆրաստյանն ավելացրեց, որ սա Հայաստանի համար առիթ է, որի շնորհիվ զգալիորեն մեծանում է հնարավորությունը, որ Թուրքիան ինչ-որ ձևով կընդունի Ցեղասպանությունը։

Ընդ որում Սաֆրաստյանը նշեց, որ Հայաստանը պետք է կարողանա իրավական փաստաթղթերի միջոցով պատմական փաստեր ներկայացնել, որոնք կապացուցեն Հայ ժողովրդի ցեղասպանությունը, և լուծել հարցը, թե ով պետք  է դիմի միջազգային դատարան՝ դա կանեն սփյուռքի հայերը, առանձին կազմակերպություններ կամ  հայկական պետությունը։

«Սրանք հարցեր են, որոնք առաջիկա մի քանի տարիների համար լուրջ աշխատանք են պահանջում։ Այս գործում պետք է ընդգրկել և տեղի մասնագետներին, և սփյուռքի հայերին, և օտարերկրյա իրավաբաններին։ Այդպիսի աշխատանքը մեր ժողովրդի բոլոր ուժերի կենտրոնացում է պահանջում»,- ասաց նա։

Փորձագետի կարծիքով, չի կարելի մոռանալ, որ Հայաստանը գործ ունի մի պետության հետ, որը երկար տարիների ընթացքում պայքարել է Ցեղասպանությունը ճանաչելու դեմ՝ օգտվելով միջազգային վարկանիշից, կարևոր դեր խաղալով տարածաշրջանում և ունենալով լուրջ ռեսուրսներ։

«Սա շատ լուրջ պայքար է, բայց կարծում եմ, որ մենք պետք է սկսենք այն։ Եվ այստեղ շատ կարևոր է հայ երիտասարդության դերը, որը չպետք է մտածի, որ ցեղասպանության ճանաչման համար պայքարն ուղղված է դեպի անցյալ։ Դա այդպես չէ, որովհետև սա գործընթաց է, որը դեպի ապագա է ուղղված»,- ավելացրեց նա։

Ընդ որում Սաֆրաստյանը նշեց, որ երկու կողմերն էլ՝ և հայկական, և թուրքական, տարբեր շահեր են հետապնդում՝ ցեղասպանության ճանաչման հարցը իրավական դաշտ տեղափոխելով։

«Թուրքիան, այսպիսով, հույս ունի իրավական դաշտում հերքել ցեղասպանության ընդունման փաստը, Հայաստանն ընդհակառակը՝ այդ եղերագործության համաշխարհային ճանաչման, ինչպես նաև դրա փոխհատուցման հույսն ունի»,- ասաց նա։

Սաֆրաստյանը նաև նշեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն տեղական և միջազգային մասնագետներից կազմված հատուկ խումբ է ստեղծել, որը քննում է բոլոր հնարավոր տարբերակներն ու օգուտները Թուրքիայի համար տվյալ հարցը իրավական դաշտ տեղափոխելու դեպքում։

  
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: