487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան պարտավոր է ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստը. Ամերիկայի Հայկական համագումար
15:01
24 Ապրիլի 2008

Թուրքիայի ներկայիս կառավարության համար ամենաճիշտ քայլը կլիներ 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը, որքան էլ դա հիվանդագին լիներ նրա համար, կարծում է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։

«Հայոց ցեղասպանությունը պատմություն է, որը չի կարելի մոռանալ՝ ապագայում այլ ազգերի նկատմամբ նման ողբերգության կրկնությունից խուսափելու համար», - ասաց Վարդանյանը հինգշաբթի Երևանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո։

Միաժամանակ նա ասաց, որ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում է գտնվում նաև Հայոց ցեղասպանության մասին՝ արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի կողմից հավանության արժանացած 106-րդ բանաձևի նախագիծը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատրաստ է բանաձևը քննարկման ներկայացնել, սակայն սպասում է ամերիկացի կոնգրեսականների անհրաժեշտ աջակցությանը՝ փաստաթղթի անցկացման համար։

2007 թ. հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դիտողություններն ու ընդունել է 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը։ Այս բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և դրա ընդունման համար պարտադիր չեն Սենատի հավանությունն ու երկրի նախագահի ստորագրությունը։

«Այժմ Ներկայացուցիչների պալատում բանաձևին աջակցում է 211 կոնգրեսական (Ներկայացուցիչների պալատում բանաձն անցկացնելու համար անհրաժեշտ է 218 ձայն – «Նովոստի-Արմենիա»), և մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատանքը», - պարզաբանեց Վարդանյանը՝ ավելացնելով, որ դա հեշտ պայքար չի լինի։

Այս առնչությամբ Վարդանյանը նշեց, որ Թուրքիան, բանաձևի վերջնական ընդունման դեպքում, սպառնում է խզել ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունները, ինչը չի կարող չազդել մարդկանց դիրքորոշման վրա՝ հատկապես Իրաքում ներկա իրավիճակի լույսի ներքո։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։