486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը հայրենակիցներին ուղերձ է հղել` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ
11:34
24 Ապրիլի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայրենակիցներին ուղերձ է հղել` 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այս օրն այն խորհրդանշական օրերից է, երբ բովանդակ հայությունը գլուխ է խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Օսմանյան կայսրության իշխանության ծրագրած և իրականացրած հանցագործության նպատակը հայ ժողովրդի բնաջնջումն էր, այդ ողբերգական ոճրի արդյունքում զոհվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, հարյուր հազարավոր ծերեր, կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնի տեղահանության», - իր ուղերձում նշել է կառավարության ղեկավարը։

Սարգսյանն ընդգծել է, որ այսօր ողջ հայությունը սգում է և հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի անմեղ նահատակներին՝ վերաիմաստավորում է անցյալի ամենակարևոր դասերը։

«Մենք չենք կարող ապրել ապահով ու անվտանգ, եթե լինենք մասնատված ու բաժան-բաժան, չենք կարողանա կանխել մեծ աղետները, եթե չունենանք ամուր պետականություն, որպես ազգ` չենք կարող և չպետք է մոռանանք մեր պատմությունը: Մենք պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել ազգային իղձերի ու նպատակների շուրջ, կառուցենք ուժեղ ու ժողովրդավարական պետություն, անենք հնարավորն ու անհնարինը՝ Հայաստանի անվտանգության, բարեկեցության ու զարգացման` մեր երկրի վաղվա օրվա համար», - ասում է Սարգսյանը։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Իր պատմական հայրենիքում հայերի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը սկսվել էր XIX դարի 90-ական թթ.-ից և իր գագաթնակետին հասել Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին, երբ զանգվածային ջարդերի և արտաքսման հետևանքով զոհվեց շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայեր ապաստանեցին Կոսվկասում և Եվրոպայում։ Այս ամեն հետևանքով XX դարի սկզբում Թուրքիայում բնակվող 2 մլն հայերից այնտեղ մնաց 150 հազարը։

1915 թ. ապրիլի 24-ին թուրքական զնդան էին գցվել, այնուհետև ոչնչացվել հայ մտավորականության 800 հայտնի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ, ուսուցիչներ, բժիշկներ, հրապարակախոսներ, հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։