+

+

+
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ավագ դպրոցի բարեփոխումների քաղաքականությունը ՀՀ կառավարություն կներկայացվի 2009թ. մարտին
19:52
23 Ապրիլի 2008

Ավագ դպրոցի բարեփոխումների քաղաքականության վերջնական տարբերակը ՀՀ կառավարությանը կներկայացվի 2009թ. մարտին, հաղորդեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

2008թ. մարտի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Ավագ դպրոցի համակարգ ստեղծելու ռազմավարական ծրագիրը։

«Մեր առջև դրված է ավագ դպրոցի համակարգը հետզհետե ներդնելու խնդիրը, որպեսզի չլինեն ցնցումներ կամ մանկավարժական կազմի կրճատումներ»,- չորեքշաբթի լրագրողներին աասց նախարարը։ Մկրտչյանը նշեց, որ հանրապետությունում փորձնական ծրագրերի իրականացման համար ընտրվել է 30 հանրակրթական դպրոց, որոնցում կիրառվելու է ավագ դպրոցի սկզբունքը։

«Այդ հանրակրթական դպրոցների թվում են ինչպես քաղաքի և գյուղի դպրոցները, այնպես էլ կրթահամալիրները»,- պարզաբանեց նա։

Նախկինում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ 2008թ. սեպտեմբերից Հայաստանի ողջ տարածքում սկսելու են գործել 30 փորձնական դպրոցներ, որոնք ուսուցման որակը կբարձրացնեն ավագ դասարաններում։

Ավագ դպրոցում կրթությունը լինելու է անվճար։ Ռազմավարական ողջ ծրագիրը նախատեսում է երկրում ստեղծել 200 ավագ դպրոց՝ 11 ուղղություններով, մասնավորապես, ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար, արհեստագործական։

30 փորձնական դպրոցների մեկնարկը ֆինանսավորվում է Հայաստանի պետական բյուջեից և Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրով։ Փորձնական դպրոցների ընդհանուր բյուջեն կազմում է 2 միլիարդ 617 միլիոն դրամ (մոտ 8,5 միլիոն դոլար)։--0—

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։