482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մայիսի կեսին կբացվի ռուսական մշակույթի սեզոնը
19:46
23 Ապրիլի 2008

Հայաստանում մայիսի կեսին կմեկնարկի Ռուսական մշակույթի սեզոնը, որը կբացվի Պյոտր Ֆոմենկոյի թատրոնի հյուրախաղերով, հայտնեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Թատրոնը Հայաստան կբերի «Պատերազմ և խաղաղություն» և «Ընտանեկան երջանկություն» բեմադրությունները։ Ծրագրվում է, որ թատրոնի հյուրախաղերը տեղի կունենան նաև Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Պողոսյանը չորեքշաբթի՝ Հայաստանի Մշակույթի նախարարության և Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի և մշակույթի դաշնային գործակալության միջև Ռուսական մշակույթի սեզոն  կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ արձանագրության ստորագրումից  հետո։

Նախարարը տեղեկացրեց, որ Սեզոնի շրջանակներում Միքայել Թարիվերդիևի հիշատակին նվիրված «Գարնան 17 ակնթարթ» խորագրով հուշ-երեկո կկազմակերպվի, որի ժամանակ կներկայացվեն կոմպոզիտորի ստեղծագործությունները, նրա գործունեությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում, «Սպասում» մոնոօպերան։

Պողոսյանը նշեց, որ Թարիվերդիևի ստեղծագործությունները կհնչեն Իոսիֆ Կոբզոնի, Թամարա Գվերցիտելիի, Աննա Մայիլյանի, «Մերիդիան» եռյակի, Հայաստանի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

«Աշնանը Հայաստանում հյուրախաղեր կունենա Արմեն Ջիգարխանյանի թատրոնը, իսկ շեքսպիրյան փառատոնի շրջանակներում իր «Համլետ» բեմադրությունը կներկայացնի Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը»,- ասաց Պողոսյանը։

Նախարարի խոսքերով, ռուսական սեզոնի շրջանակներում իրենց գալա-համերգը կներկայացնեն Կրեմլյան բալետի մենակատարները։

ՌԴ կինեմատոգրաֆիայի և մշակույթի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյն իր հերթին նշեց, որ ռուսական սեզոնի շրջանակներում հայ հանդիսատեսին կներկայացվեն նրա համար միանգամայն նոր բեմադրություններ։

«Մենք ջանացել ենք ծրագիրը կազմել այնպես, որ հայ հանդիսատեսը տեսնի այն, ինչը երբեք չի տեսել, օրինակ, Ֆոմենկոյի թատրոնի բեմադրությունները։ Իհարկե, մենք չենք կարողացել ծրագրում չընդգրկել Ջիգարխանյանի թատրոնը։ Նա այլ քննարկման առարկա է, յուրօրինակ մեծություն՝ հայ հանդիսատեսի համար»,- ավելացրեց նա։

Շվիդկոյն ընդգծեց, որ բացի ավանդական մշակությաին միջոցառումներից ռուսական մշակույթի սեզոնի ծրագրում ընդգրկված է նաև ռոք-համերգ, որը հատուկ հետաքրքրություն կառաջացնի երիտասարդության մոտ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: