478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ իրավասությունների մեջ չի մտնում Երևանի մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննությունը. դեսպան
19:38
23 Ապրիլի 2008

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ-ում չկա նման հետաքննություններին աջակցելու պրակտիկա, որը վարում է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։

«Պատասխանը, որը մենք հանձնեցինք Գլխավոր դատախազությանը, այն մասին էր, որ ԵԱՀԿ-ն երբեք չի մասնակցել նման փորձագիտությունների։ Այդ պատճառով էլ Կազմակերպությունը չի կարող փորձագետներ ուղարկել»,- ասաց Կապինոսը։

Նախկինում Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն հրաժարվել են միջազգային փորձագետների գործուղել Հայաստան՝ մարտի 1-2-ի իրադարձությունների փորձագիտություն անցկացնելու համար՝ իրենց հրաժարականը հիմնավորելով նակինում նման պատահարների նախադեպերի բացակայությամբ։

 

ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի մարտի 1-2-ի իրադարձությունների առթիվ հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ։

Դեսպանը հստակեցրեց, որ Գլխավոր դատախազության առաջարկում խոսքը ոչ թե անկախ հետաքննության մասին էր, որում կարող էին մասնակցել միջազգային փորձագետները, այլ սահմանափակ աջակցության, որը ԵԱՀԿ-ն կարող էր ցուցաբերել այն հետաքննությանը, որը ներկայումս ընթանում է ՀՀ գլխավոր դատախազությունում։

Միաժամանակ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԶԼՄ-ները կազմակերպության այս հրաժարականը մեկնաբանում են այնպես, որ միջազգային կազմակերպությունների չեն ցանկանում և ընդունակ չեն մասնակցել անկախ հետաքննություններին։ «Սա միանգամայն ազատ մեկնաբանություն է»,- ընդգծեց դեսպանը։

 

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։--0--
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: