484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները չեն գնա արտահերթ ընտրությունների. փորձագետ
18:01
23 Ապրիլի 2008

Հայաստանի իշխանությունները երբեք չեն համաձայնի արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների, այդ պատճառով ընդդիմությունը պետք է պատրաստվի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Երկրի և հասարակության ժողովրդավարացումը տեղի է ունենում ներքևից վերև, այլ ոչ թե վերևից ներքև, դրա համար էլ ընդդիմությունը պետք է պայքարը սկսի իշխանության ներքևի շարքերից»,-նշեց Թևանյանը։

Նրա խոսքով, ՏԻՄ ընտրություններին ընդդիմության մասնակցությունը կնսպատի հետագայում ավելի արդար ընտրություններ անցկացնելուն։

«Տեղական ինքնակառավարման մարմինները վերածվել են ընտրությունների արդյունքները կեղծելու ինստիտուցիոնալ համակարգի, և իրավիճակը հնարավոր չէ փոխել առանց ընդդիմության մասնակցության»,- նշեց նա։

Թևանյանը նաև ասաց, որ ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի լայն շրջանակի ներկայացուցիչների մասնակցությունը և տեղական ինքնակառավարման մակարդակում նրանց հետագա աշխատանքը հասարակությանը կցուցադրի քաղաքական գործիչների ղեկավար ունակությունները։

«Հասարակությունը պետք է տեսնի քաղաքական գործիչների աշխատանքը՝ սկսած տեղական ինքնակառավարումից մինչև իշխանության ավելի բարձր օղակներ»,- նշեց նա։

Փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններում  հաղթանակ է տարել ՀՀ վարչապետ, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում ընդդիմությունը, բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, կազմակերպել էր հանրահավաքներ և երթեր, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։ Զոհվեց 10 մարդ, վիրավորվեց 265-ը, անկարգությունների ավելի քան 100 մասնակից կալանավորվեց։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։