478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները հարթելու համար պետք է նախապայմաններ դնի. փորձագետ
16:55
23 Ապրիլի 2008

Հայաստանը, ինչպես և Թուրքիան, պետք է նախապայմաններ դնի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, կարծում է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արման Այվազյանը։

«Թուրքիան մեր առջև նախապայմաններ է դնում, իսկ մենք ասում ենք, որ որևէ նախապայման չունենք։ Որքանո՞վ է արդյունավետ այս քաղաքականությունը։ Վերջին 17 տարիները ցույց են տալիս, որ մեզ համար այդ քաղաքականությունը սնանկացնող է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Այվազյանը։

Նրա խոսքով, որևէ նախապայմանից հրաժարվելը Հայաստանին որևէ դիվիդենտ չի բերի և միանգամայն անիմաստ է։

Նա նշեց, մասնավորապես, որ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոցներից մեկը կարող է լինել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց եղեռնի կապակցությամբ տարածքային և քաղաքական պահանջներ ներկայացնելը։

«Դա լրացուցիչ միջոց է՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Նրանք, իրենց կողմից, արդեն չեն կարող խստացնել Հայաստանի վրա գործադրվող ճնշումը, քանի որ արդեն կիրառել են բոլոր միջոցները՝ բացի լայնածավալ ռազմական գործողություններից»,- ասաց Այվազյանը։

Նրա խոսքով, Թուրքիայի կողմից ռազմական հարձակումը բացառվում է՝ մի շարք պատճառներով, մասնավորապես, որովհետև Հայաստանն անկախ պետություն է, ունի բանակ, ինչպես նաև Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք։

«Հայաստանում կան ռուսական ռազմական բազաներ, իսկ Թուրքիայում՝ մի շարք ներքին խնդիրներ, մասնավորապես, քրդական հարցը, տնտեսական հիմնախնդիրները, Եվրամիություն մտնելու հետ կապված խնդիրները։ Թուրքիան Հայաստանի վրա չի հարձակվում հենց այս նկատառումներով, այլ ոչ այն պատճառով, որ մենք պահանջներ չենք ներկայացնում»,- ասաց Այվազյանը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Օգոստոսի 2017
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին: