480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայերի ցեղասպանության ճանաչման հարցը պետք է բարոյական հարթությունից տեղափոխել ազգային անվտանգության հիմնախնդրի կարգավիճակի
15:53
23 Ապրիլի 2008

Հայերի ցեղասպանության ճանաչման հարցը պետք է բարոյական հարթությունից տեղափոխել ազգային անվտանգության հիմնախնդրի կարգավիճակի, կարծում է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արման Այվազյանը։

««Հայկական հարցի» էությունը հայերին իրենց հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, ավտանգ ապրելու հնարավորություն ընձեռելն է։ Այս հարցի լուծումը միայն Հայաստանի պետականության լիակատար վերականգնումն է այն տարածքներում, որտեղ կերաշխավորվի մեր պետականության երկարաժեմկետ անվտանգությունը»,- ասաց Այվազյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, Հայաստանի ազգային անվտանգության երաշխիքը պահանջում է երկու նախապայամանների ապահովում՝ առանց հայկական պետականության չի կարող գոյություն ունենալ հայ ժողովուրդը, իսկ հայկական պետականությունը չի կարող երկար ժամանակ գոյություն ունենալ նախկին Հայաստանի ԽՍՀ-ի տարածքում։

«Մեր վերջնական նպատակը պետք է լինի ոչ թե Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը, այլ, առաջին հերթին, տարածքների հարցը։ Մենք Թուրքիային պետք է ներկայացնենք Արևմտյան Հայաստանի մեր հողերը վերադարձնելու պահանջը»,- ասաց Այվազյանը։

Նա նշեց, որ Թուրքիայի կողմից որևէ տարածքի վերադարձը քիչ հավանական է, սակայն Հայաստանի կողմից նման պահանջները հիմնավորված են ու երկրին կարող են քաղաքական դիվիդենտներ բերել։

«Այսօր շատ երկրներ կան, որոնք տարածքային վեճեր ունեն։ Նրանցից ոչ մեկի մտքով չի անցնում հենց այնպես հրաժարվել իր պահանջներից, սակայն, դրանով հանդերձ, նրանք ակտիվորեն զարգացնում են իրենց մշակութային, տնտեսական ու քաղաքական հարաբերությունները»,- ասաց Այվազյանը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: