478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին Թուրքիայի հայտարարությունը կոչված է ապակողմնորոշել համաշխարհային հանրությանը
14:56
23 Ապրիլի 2008

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին Թուրքիայի հայտարարությունը կոչված է թուլացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ համաշխարհային հանրության ուշադրությունը, կարծում է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արման Այվազյանը։

Երկուշաբթի Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիան տրամադրված է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը և կողմ է նրա հետ հարաբերություններում նոր գործընթաց սկսելուն։

«Յուրաքանչյուր տարի ապրիլին, անմիջապես ապրիլի 24-ից առաջ (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր), Թուրքիայի իշխանություններն ինչ-որ դրական բան են ասում Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Դա արվում է, որպեսզի համաշխարհային հանրությանը ցուցադրեն, որ նրանք ինչ-որ բան են անում՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար և անհրաժեշտ չէ ճնշել նրանց», - ասաց Այվազյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Սակայն քաղաքական գործիչը նշեց, որ համաշխարհային հանրության կողմից այդ ճնշումը «շատ ցածր մակարդակի վրա է»։

Այվազյանը կարծում է, որ մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը էականորեն չի արտացոլվել երկրի ազգային անվտանգության վրա, ավելին՝ այդ երկրներից ոչ մեկը չի փոխել իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ և իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի նկատմամբ։

Քաղաքական գործչի կարծիքով, Հայոց ցեղասպանությանն ուղղված ջանքերը, որոնք հայկական սփյուռքը գործադրում է տարբեր երկրների խորհրդարանների նկատմամբ, վատնված են, քանի որ դրանք Հայաստանին ոչ մի նկատելի արդյունքներ չեն տվել։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: