486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական կառույցները ողջունում են ցույցերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցում Հայաստանի իշխանությունների հետ համաձայնության հասնելը
19:02
22 Ապրիլի 2008

ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ն և Եվրախորհրդի Վենետիկի  հանձնաժողովը ողջունում են «Ժողովների, ցույցերի, երթերի և հավաքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցում Հայաստանի իշխանությունների հետ համաձայնության հասնելը։

Մարտի 18-ին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է «Ժողովների, ցույցերի, երթերի և հավաքների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որն ուղղված է մարտի 1-2-ի իրադարձությունները չկրկնվելուն։

Արված փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելուն,  ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն,  բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը։

«Մենք այս համաձայնագիրը դիտում ենք որպես ցույցերի և երթերի մասին օրենքում փոփոխությունների հարցում ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ և Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի իշխանությունների երկարաժամկետ համագործակցության հերթական քայլ»,- երեքշաբթի  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին ԺՀՄԻԳ տնօրեն,  Եվրախորհրդի հայաստանյան ներկայացուցչությունում դեսպան Քրիստիան Շտրոխալի խոսքերը։

«Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ-ն սպասում են օրինագծի նոր փոփոխություններին և պատրաստ են դրանք քննարկել միջազգային չափանիշների պահանջներին համապաստասխան»,- ավելացրեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուկիկիոն։

Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա Գրանատա-Մենգինը, ԺՀՄԻԳ/ ԵԱՀԿ փորձագետներ Դենիս Պետիտնն ու Նիլ Ջարմանը ապրիլի 16-ին Երևանում Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանի, Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանի, Հայաստանի նախագահի օգնական Գևորգ Մհերյանի հետ խորհրդակցության ժամանակ համաձայնության  են եկել  «Ժողովների, ցույցերի, երթերի և հավաքների մասին» օրենքի վերամշակման հարցում, մասնավորապես, եզրակացության իսկությունը հիմնավորող ճշտումների հետ կապված, որոնց հիման վրա կարող են արգելվել միջոցառումները, ինչպես նաև որոշվեն տարերային միջոցառումների անցկացման պայմանները։

Ձեռքբերված համաձայնությունների հիման վրա կմշակվի օրենքում ճշտումներ կատարելու նախագիծը, որը մինչև ապրիլի 25-ը կուղարկվի Վենետիկի հանձնաժողվի փորձագիտությանը։ Փորձագետների եզրակացությունը ստանալուց հետո  նախագիծը կքննարկվի և հավանության կարժանանա խորհրդարանականների կողմից։

Օրենքի նախագիծը կտեղակայվի դիմումի մեջ և կտեղադրվի Հայաստանի Ազգային ժողովի կայքում՝ հասանելի դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։