482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը կարծում է, որ մարտի 1-2-ի իրադարձությունների քննությունը կարելի է հանձնարարել օմբուդսմենին
18:32
22 Ապրիլի 2008

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ մարտի 1-2-ի իրադարձությունների քննությունը կարելի է հանձնարարել Մարդու իրավունքների պաշտպանին։
                
ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ։

Ինչպես տեղեկացրեց Հարությունյանը, ԵԽԽՎ-ն առաջարկում է հետաքննություն անցկացնել ոչ թե այդ բառի քրեակատարողական իմաստով, այլ՝ հասարակական քննություն։

«Շատ երկրներում այդպիսի հարցերով զբաղվում են խորհրդարանները, բայց ես չեմ բացառում, որ Հայաստանի պայմաններում ավելի արդյունավետ կլինի, եթե հետաքննությունն անցկացնի Մարդու իրավունքների պաշտպանը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, այս հետաքննության հիմնական նպատակն է ոչ թե մեղադրել ինչ-որ մեկին, այլ պարզել տեղի ունեցածի պատճառները և սխալները, որպեսզի հետագայում բացառվի նման իրավիճակի կրկնությունը։

Հարությունյանը նշեց, որ քննության ընթացքում անհրաժեշտ է փորձագետների օգնությունը, որոնք կոնկրետ ոլորտներում ունեն մեծ գիտելիքներ։

«Եթե դրանով զբաղվի հանձնաժողովը, ապա ես վստահ չեմ, որ այն արդյունավետ կգործի, քանի որ հանձնաժողովին խորհուրդ տալը դժվար է։ Մեկ մարդն այս ողջ աշխատանքն ավելի արդյունավետ կկատարի։ Ես այդ գործը կվստահեի Մարդու իրավունքների պաշտպանին, այն պայմանով, որ եվրակառույցները նրան փորձագետների ծառայություն կտրամադրեն»,- ասաց Հարությունյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։