487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոալիցիոն կուսակցությունները քննարկելու են ԵԽԽՎ բանաձևի կատարման մեխանիզմները
17:57
22 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կոալիցիոն կուսակցությունները քննարկելու են ԵԽԽՎ ապրիլին տեղի ուենցած նիստի շրջանակներում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին ընդունած բանաձևը կատարելու մեխանիզմները։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հաղորդեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

«Ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կոալիցիոն գործընկերները քննարկելու են այն հարցը, թե ինչպես են պատրաստվում կիրառել բանաձևը, ինչ մեխանիզմներ են ստեղծվելու դրա արդյունավետ իրականացման համար»,- ասաց Հարությունյանը։

Նրա գնահատականով, բանաձևը խիստ է։ «Փաստաթղթի վերաբերյալ մենք մի շարք առաջարկություններ ենք ներկայացրել, բայց ոչ այն մեղմացնելու միտումով։ Պարզապես բանաձևն ընդգրկում է գործողությունների ծրագիր և որոշակի վերլուծություն, և որքան հստակ և օբյեկտիվ լինեն առաջարկությունները և վերլուծությունը, այնքան դրանք առավել արդյունավետ կլինեն Հայաստանի հետագա զարգացման համար»,- նշեց Հարությունյանը։

Հարությունյանն ընդգծեց, որ բանաձևում առկա են մի շարք առաջարկներ, որոնց իրականացումը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել։

Մասնավորապես, առաջարկվում է ապահովել երկրի քաղաքական համակարգում ընդդիմության իրավունքները, որոնք, ըստ Հարությունյանի պետք է ամրագրվեն օրենսդրությամբ, այնուհետև կատարելագործել ընտրական գործընթացները, այդ թվում՝ ապահովել հանձնաժողովների գործունեությունը՝ ազատ քաղաքական ուժերի ազդեցությունից, ինչպես նաև ապահովել ձայների հաշվարկի մեխանիզմը և ստեղծել բողքները քննարկելու թափանցիկ ինստիտուտ։

Բանաձևը պարունակում է դրույթներ, որոնք նախատեսում են քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծել ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Փաստաթղթում առաջարկվում է նաև ապահովել հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի անկախությունը, հանրահավաքների անցկացման ազատությունը երաշխավորել ոչ միայն օրենսդրությամբ, այլև գործնականում, ապահովել դատական իշխանության անկախությունը և բնակչության վստահությունը նրա նկատմամբ։

Բացի այդ, բանաձևում կա կետ, կապված մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ կալանավորված և ձերբակալված անձանց հետ։ Մասնավորապես, առաջարկվում է ազատել այն մարդկանց, որոնց դեմ մեղադրանքը ներկայացվել է «շինծու կամ քաղաքական շարժառիթներով»։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ։

Հարությունյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են բանաձևում ընդգրկված այդ առաջարկները կատարման հարցում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։