484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Շվեյցարացի նշանավոր միսիոների գերեզմանից բերված հողն ամփոփվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ
17:54
22 Ապրիլի 2008
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց եղեռնի ժամանակ հազարավոր հայ երեխաների կյանք փրկած շվեյցարացի նշանավոր միսիոներ Յակոբ Կյունցլերի գերեզմանից բերված հողը երեքշաբթի ամփոփվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Ծիծեռնակաբերդի» հուշապատի մեջ։

Միջոցառման ընթացքում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ հայերին փրկելու ուղղությամբ Կյունցլերի արածը և հայերին նոր հայրենքիում տեղավորվելու գործում թողած ավանդն անգնահատելի է։

«Կյունցլերը փրկել է բազմաթիվ հայ որբերի, ամբողջական մանկատներ և իր ամբողջ կյանքը նվիրել է նրանց հետագա տեղավորմանը։ Նա իսկապես արժանացել է «Կյուցլեր հայրիկ» անվանը, ինչպես նրան անվանում էին նրա կողմից փրկված որբերը»,- նշեց Դեմոյանը։

 Յակոբ Կյունցլերը ծնվել է 1871թ., Շվեյցարիայի Հունդվիլ քաղաքում: 1899թ. մեկնել է Ուրֆա, որը և դարձել է նրա հայանպաստ գործունեության կենտրոնատեղին:

1922թ. հունվարի 1-ին Կյունցլերը միանում է «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին»` կազմակերպելով 8000 հայ որբերի ապահով տեղափոխումը Թուրքիայից Սիրիա և Լիբանան:

1922թ. Ղազիր բնակավայրում Կյունցլերը որբանոց է հիմնում, որտեղ ապաստան են գտնում 1400 դեռատի հայուհիներ: Նրանց համար Կյունցլերը հիմնում է ոչ մեծ գորգագործական արհեստանոց: Ավելի ուշ, Բեյրութում, Կյունցլերը հայ որբևայրիների համար հոսպիտալ է հիմնում, իսկ Ազունիհում` առողջարան` թոքախտով հիվանդների համար:

1926թ. Յակոբ Կյունցլերը պարգևատրվել է Լիբանանի Պատվո շքանշանով, 1947թ. արժանացել Բազելի համալսարանի պատվո դոկտորի կոչմանը:

Ականատեսի իր տպավորությունները Յակոբ Կյունցլերը գրի է առել «Արյան և արցունքի երկրում» խորագրով հուշագրում, որը լույս է տեսել Պոտսդամում, 1921թ.:

Յակոբ Կյունցլերը մահացել է 1949թ. հունվարի 15-ին: Թաղված է Բեյրութի բողոքականների գերեզմանատանը:

Յակոբ Կյունցլերի գերեզմանից բերված հողն ամփոփվեց  հուշապատի մեջ, որտեղ ամփոփված են նաև Արմինա Վագների, Յոհաննես Լեպսիուսի, Հենրի Մորգենթաուի և հայերին եղեռնից փրկելու գործում մեծ դեր խաղացած կամ այդ եղեռնագործության փաստերը վավերացնելուն աջակցած ուրիշ գործիչների գերեզմաններից բերված հողը։ Հայկ Դեմոյանը նշեց այդ մարդկանց և Կյունցլերի կարևորությունը հատկապես այն մարդկանց համար, ում թանկ է եղեռնի զոհերի հիշատակը։

«Կյունցլերն այս  «բարության ճանապարհի» արժանի շարունակողն է, նրա անունն ու հայ ժողովրդի բոլոր բարեկամների անուններն ընդմիշտ կմնան մեր հիշողության մեջ»,- նշեց նա։

ԱՄՆ հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Արա Ղազարյանն իր հերթին նշեց, որ Կյունցլերը մեծ դժվարություններ է հաղթահարել հայ որբերին փրկելու ժամանակ։

«Կյունցլերը գրել է, որ թուրքերն ամեն կերպ խանգարում էին որբերի տեղափոխմանը, բայց նա միևնույն է՝ կարողացավ փրկել նրանց՝ չնայելով դժվարություններին։ Նա մեկն է այն մեծ մարդկանցից, ովքեր Թուրքիայում մնացին Առաջին համաշխարհայինի սկսելուց հետո և բազմաթիվ հայ կյանքեր փրկեցին։ Կյունցլերն իր համար առաքելություն էր ընտրել մարդկանց փրկելը, և հայ ժողովուրդը երբեք դա չի մոռանա»,- նշեց Ղազարյանը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Յակոբ Կյունցլերի 14 ժառանգները։ Կյունցլերի ծոռնուհի Պրյու Մարշալլը նշեց, որ Կյունցլերի շնորհիվ իրենք բոլորը գիտեն եղեռնի մասին և իրենց ուժերի չափով կօգնեն այն ճանաչելու գործում։

«Մենք ցրված ենք ամբողջ աշխարհով, բայց բոլորիս միջով հոսում է Կյունցլերի արյունը, մի մարդու, ով սիրել է ձեր ժողովրդին և այդ սերը փոխանցել է մեզ, և մենք էլ խոստանում ենք այդ սերը փոխանցել մեր սերունդներին և նրանց, ում հետ շփվում ենք մեր երկրներում՝ հանուն Կյունցլերի և Հայոց եղեռնի զոհերի հիշատակի»,- ընդգծեց նա։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»: