482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
«Հայփոստ» հայկական ընկերությունը սկսում է փոստային համակարգում կիրառել Microsoft տեխնոլոգիաները
17:04
22 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերությունը և  Microsoft ընկերությունը  երեքշաբթի ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է ներդնել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ։

«Հայփոստ» ընկերությունը մեծ կարևորություն է տալիս այս համաձայնագրին։ Սա կարևոր ձեռքբերում է ընկերության համար, որն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայկական և միջազգային շուկայում զբաղեցնի առաջատար դիրքերից  մեկը»,- համաձայնագիրը ստորագրելուց հետո ասաց «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հանս Բոնը։
    
Բոնի խոսքով, «Հայփոստ» ընկերությունը ներկայումս գտնվում է ձևափոխման փուլում՝ անցկացվում են մի շարք բարեփոխումներ, վերականգնվում և մոդերնիզացվում են փոստային բաժանմունքները, ներդրվում են նոր փոստային ծառայություններ, ինչպես նաև բարձրացվում է արդեն գործող ծառայությունների որակը։

Փոստային օպերատորի գլխավոր տնօրենը ասաց, որ Microsoft-ի հետ համագործակցության մասին համաձայնագիրը թույլ կտա «Հայփոստի» ամենօրյա աշխատանքում կիրառել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչն էապես կբարելավի ընկերության աշխատանքը։

«Մեր և Microsoft ընկերության միջև կնքված համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին դասել այն երկրների շարքը, որոնք զարգացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ընդ որում, ոչ միայն մայրաքաղաքում, այլև ծայրամասերում»,- նշեց Բոնը։

Իր հերթին, Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը կարծում է, որ «Հայփոստի» հետ համաձայնագիրը մեծ իրադարձություն է։ Ըստ նրա, համաձայնագիրն ամեբաբարձր մակարդակի վրա է հանում «Հայփոստի» և Microsoft-ի միջև համագործակցությունը։

Բարսեղյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի շրջանակներում Microsoft-ը հայ գործընկերոջ հետ փորձի փոխանակում է կատարելու, «Հայփոստի» աշխատանքում ներդնելու է առաջատար տեխնոլոգիաներ, ինչպես նաև  օգնելու է անձնակազմի վերապատրաստման հարցում։

«Համաձայնագրի արժեքը կոմերևցիոն գաղտնիք է։ Կարող եմ միայն ասել, որ համաձայնագիրը նախատեսում է մինչև 15 տոկոս զեղչերի լուրջ քաղաքականություն։ Համաձայնագիրը կնքվել է 3 տարի ժամկետով՝ հետագայում երկարացվելու իրավունքով»,- տեղեկացրեց նա։

«Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ իր 900 փոստային բաժանմունքների միջոցով: Ընկերության անձնակազմը 4 հազար մարդ է։

«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ.  նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերոությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամանակով երկարացնելու իրավունքով։

«Haypost Trust Management» -ը (Ամստերդամ, Նիդեռլանդներ) հիմնվել է հատուկ վստահված կառավարման իրականացման համար։ Ընկերությունը համագործակցում է Post Finance International-ի հետ, որը մասնագիտանում է զարգացող երկրներում փոստի և փոստային ծառայությունների բարեփոխումների հարցերում։  

Microsoft ընկերությունը հիմնադրվել է 1975թ. և համակարգչային ծրագրերի, արտադրության, դրանց լուծումների և ծառայությունների համաշխարհային առաջատարն է։ Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունը բացվել է 2006թ.-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։