487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է մրցակցային առավելության հասնի տրանսպորտի և կապի ոլորտում. վարչապետ
16:42
22 Ապրիլի 2008

Հայաստանի համար չափազանց կարևոր է մրցակցային առավելության հասնել տնտեսության մյուս ոլորտների վրա էական ազդեցություն ունեցող տրանսպորտի  և կապի ոլորտում, տրանսպորտի և կապի նոր նախարար Գուրգեն Սարգսյանին ներկայացնելիս՝ ասել է Տիգրան Սարգսյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ապրիլի 21-ին տրանսպորտի և կապի նոր նախարար է նշանակվել «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության անդամ Գուրգեն Սարգսյանը։ Նույն օրը նախկին նախարար Անդրանիկ Մարգարյանը նշանակվել է երկրի նախագահի խորհրդարական։

«Հատկապես տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցների աշխատանքի շնորհիվ մենք պետք է առաջատար տեղ զբաղեցնենք տարածաշրջանում ՏՏ-ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչն առաջնային է կառավարության համար»,- երեքշաբթի ասաց Տիգրան Սարգսյանը։

Վարչապետի խոսքերով, հաշվի առնելով աշխարհաքաղաքական խնդիրներն ու պահանջները՝ տրանսպորտի և կապի ոլորտը երկրի համար կարևորագույն ոլորտներից է, և վստահություն հայտնեց, որ նորանշանակ նախարարը կկարողանա դրանք հաղթահարել։

«Ես կարծում եմ, որ Գուրգեն Սարգսյանն օժտված է այն հատկանիշներով, որոնք անհրաժեշտ են խնդիրներ լուծելու համար»,- ասաց նա՝ նախարարին մաղթելով արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ աշխատակիցները բազմակողմանի աջակցություն կցուցաբերեն։

Գոքւրգեն Սարգսյանն իր հերթին  լուրջ աշխատանքի պատրաստրաստակամություն հայտնեց ։ «Ես հուսով եմ, որ պետական կառավարման համակարգում ունեցած իմ աշխատանքային փորձը , ինչպես նաև նախկին նախարարի գործունեության շնորհիվ ձևավորված ավանդույթներն ու ձեռքբերումները կխթանեն կոալիցիոն համաձայնության հիմքում դրված բարեփոխումների իրագործմանը»,- ընդգծեց նա։

Նոր նախարարը նաև հույս հայտնեց, որ նախարարության աշխատակիցները պատրաստ կլինեն աշխատել իր հետ և կկարողանան արդյունավետորեն իրագործել այն ծրագրերը, որոնք այսօր դրված են երկրի առջև։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։