486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քննարկվում են հակակոռուպցիոն ցանցի աշխատանքների կատարելագործմանն առնչվող հարցերը
13:26
22 Ապրիլի 2008

 

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացվում է «Հակակոռուպցիոն ցանց. կայունության ռազմավորություն» խորագրով սեմինարը՝ յոթ հասարակական կազմակերպություններից բաղկացած հակակոռուպցիոն խմբի աշխատանքները կատարելագործելու նպատակով։

Հակակոռուպցիոն մոնիտորինգային ցանցը ստեղծվել է 2006 թ.-ին՝ Հայաստանի պետական ծառայողների միության կողմից՝ «Եվրասիա-Համագործակցություն» հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակներում անցկացվել է երեք նախարարությունների՝ Կրթության և գիտության, Առողջապանության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունների պետական ծառայողների թեսթավորման մոնիտորինգ։

«Քանի որ աշխատանքի արդյունքները բավականին դրական են, մենք որոշեցինք ընդլայնել մոնիտորինգային ցանցի գործառութային դաշտը և ապահովել հետադարձ կապի գործունեությունը նաև այլ բնագավառներում», - սեմինարի ժամանակ ասաց Հայաստանի պետական ծառայողների միություն հասարակական կազմակերպության նախագահ, ծրագրի համակարգող Վաչե Քալաշյանը։

Նրա խոսքերով, ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի բնակչության և պետական կառույցների միջև հետադարձ կապի ապահովումը, ինչը կապահովի դրանց լեգիտիմությունը։

«Ծրագրվում է, որ այդ մոնիտորինգը կիրականացվի ոչ միայն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Հասարակական կազմակերպությունների ուժերով այդ գործընթացը պետք է շարունակվի, քանի որ պետական համակարգի և հասարակության միջև հետադարձ կապի ապահովումը մեր ազգային խնդիրն է», - ասաց Քալաշյանը։

Նա տեղեկացրեց, որ ծրագրով իրականացված մոնիտորինգի արդյունքները կամփոփվեն ամսվա ընթացքում։

Քալաշյանի խոսքերով, սեմինարի ընթացքում կքննարկվի ցանցի ընդլայնման և նոր բնագավառներում մոնիտորինգի իրականացման հարցը։

«Մենք ծրագրում ենք մասնակցել դատաիրավական համակարգի բարեփոխմանը։ Իհարկե, այդ ժամանակ մենք չենք ղեկավարի գործընթացը, այլ Հայաստանի երիտասարդ փաստաբանների ասոցիացիան կանի դա, քանի որ նրանք ավելի մասնագիտացված են այդ բնագավառում։ Եթե հետագայում մենք որոշենք անցկացնել մոնիտորինգ ազատազրկման վայրերում, ապա այդ ժամանակ կղեկավարի Հելսինկյան կոմիտեն», - ասաց Քալաշյանը։

Նրա խոսքերով, այդ կառուցվածքը կարող է համընդհանուր դառնալ։

«Եվրասիա» հիմնադրամը 2008 թ. հունվարի 1-ից վերանվանվել է «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամ։

Եվրասիա հիմնադրամը ստեղծվել էր ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո՝ հետխորհրդային երկրներին օգնելու նպատակով, և մասնավոր կառավարմամբ կազմակերպություն էր, որը հիմնական ֆինանսավորումը ստանում է Միջազգային զարգացման Ամերիկյան գործակալությունից (USAID), ինչպես նաև լրացուցիչ օգնություն՝ այլ հիմնադրամներից, կորպորացիաներից, անհանտերից և այլ պետությունների կառավարություններից։ Հիմնադրամի հայկական ներկայացուցչությունը բացվել է 1995 թ.-ին։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։