481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ձևավորել է նոր կառավարություն
10:55
22 Ապրիլի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ձևավորել է նոր կառավարություն, որի կազմում են 17 նախարարներ։

Նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն, կառավարությունում տեղի են ունեցել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները. Էներգետիկայի նախարարությունը վերանվանվել է Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության, Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվել է Էկոնոմիկայի նախարարության, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Ֆինանսների նախարարության։

Միաժամանակ ստեղծվել է նոր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն: Սահմանվել է, որ Հայաստանի փրկարար ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է։

ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալությունը վերակազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:

ՀՀ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

Նախագահի  հրամանագրի համաձայն, ՀՀ տարածքային կառավարման նախարար և փոխվարչապետ է նշանակվել Արմեն Գևորգյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ Ներսես Երիցյանը, ֆինանսների նախարար՝ Տիգրան Դավթյանը, տրանսպորտի և կապի՝ Գուրգեն Սարգսյանը, արտակարգ իրավիճակների նախարար՝ Մհեր Շահգելդյանը։

Նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն, նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են տասը նախարարներ՝ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար  Արմեն Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, էներգետիկայի և բնական ռեսուրսենրի նախարար Արմեն Մովսիսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Ամենաառաջինը նոր պաշտոններում հաստատվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Միաժամանակ վերացվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը։

Ապրիլի 9-ին, պաշտոնը ստանձնելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին երկրի վարչապետ նշանակելու մասին։

Այսպիսով, կառավարությունը համարվում է ձևավորված և 20 օրյա ժամկետում պետք է խորհրդարան ներկայացնի իր ծրագիրը։

Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով, ձևավորվելուց հետո քսանօրյա ժամկետում կառավարությունը Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը։ Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի հավանության հարցը քննարկվում է արտահերթ և դրվում է քվեարկության՝ այն  ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում։ Կառավարության ծրագրի հավանության մասին որոշումն ընդունվում է ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: