481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ճանաչման օրինագծի քննարկումն այսօր չափազանց արդիական է. պատգամավոր
18:49
21 Ապրիլի 2008

Հայաստանի խորհրդարանակնների կողմից ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծն այսօր առավել քան երբևէ արդիական է, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը։

2007 թվականի օգոստոսի 28-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանն է  ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության ճանաչման» մասին օրենքի նախագիծը։

«Ժառանգություն» կուսակցության տեսանկյունից, այս օրենքի ընդունմամբ Հայաստանը գործնականորեն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ հենց օրենքն ընկնում է ԼՂՀ պաշտոնական ճանաչումից հետո առաջացած հարաբերությունների կարգավորման հիմքում, Արցախի անվտանգության ապահովման և անվտանգության  ամրապնդման գործում Հայաստանի պարտավորությունների և իրավունքների տարբերակմանը, ինչպես նաև հակամարտությունից հետո վերականգնողական աշխատանքներում Հայաստանի մասնակցությանը։

«Ես հուսով եմ, որ ապրիլի 25-ին  հանձնաժողովի նիստին մեզ կհաջողվի անցկացնել այս օրինագծի քննարկումները»,- երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքերով, Ղարաբաղի խորհրդարանականները բավական արժանավայել դիրքորոշում են ցուցաբերել՝ այս հարցի քննարկումը թողնելով Հայաստանի խորհրդարանին։

«Այս օրինագիծը կոչված է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հիմնախնդրի բարձրաձայնմանը», -ընդգծեց նա։

Ալավերդյանը նշեց, որ տվյալ օրինագիծն իրենից «առաջարկ է ներկայացնում նախագահին և Հայաստանի իշխանություններին»։

«Այս տեսանկյունից երկրի Ազգային ժողովն իր վրա վերցնում է  նախաձեռնողի դերը, որի առաջարկները պետք է բարձր մակարդակով անմիջական քննարկումնեի ենթարկվեն ինչպես ԼՂՀ-ում, այնպես էլ Հայաստանում»,- ասաց պատգամավորը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: