483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից տուժած ազգությունները համախմբվել են՝ Թուրքիային ներկայացվող պահանջները համակարգելու համար
17:40
21 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում ստեղծվել է «Նահատակ-ազգերի միջազգային դաշինք», որը միավորում է 19-20 դդ.-ում Թուրքիայում ցեղասպանությունից տուժած ազգերի կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ինչպես դաշինքի ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսում հաղորդեց դաշինքի համանախագահ Ավետիս Կալայջյանը, կազմակերպության նպատակն է համակարգել պայքարը, որն ուղղված է նախկին Օսմանյան կայսրությունում բնակվող ազգերի ցեղասպանության ճանաչմանը։

«Մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան ցեղասպանության է ենթարկել ոչ միայն հայերին, այլև շատ ուրիշ ազգերի, նաև՝ շատ փոքրաթիվ ազգերի։ Ցեղասպանության քաղաքականությունից տուժած բոլոր ազգերի համատեղ պայքարն ավելի մեծ արդյունքներ կտա, քան յուրաքանչյուր ազգինը՝ առանձին-առանձին»,- ասաց Կալայջյանը։

Նա նշեց, որ սկզբնական փուլում դաշինքը միավորելու է Հայաստանում գործող ասորիների, հույների, քրդերի, եզդիների և հայկական կազմակերպություններին, որոնք զբաղվում են ցեղասպանության ճանաչման հիմնախնդրով։

«Հետագայում նախատեսվում է նաև ցեղասպանությունից տուժած այլ ազգերի տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ»,- նշեց Կալայջյանը։

Նրա խոսքով, դաշինքի նպատակներից մեկը համաշխարհային հանրությանը Օսմանյան կայսրությունում իրագործված ազգերի ցեղասպանության մասին տեղեկացնելն է։

«Թուրքիան ակտիվորեն քարոզում է այն գաղափարը, որ հայերը և թուրքերը ցեղասպանություն են իրականացրել թուրք ժողովրդի նկատմամբ, և այս ապատեղեկատվությունը տարածելու նպատակով հրատարակվում են բազմաթիվ գրքեր, հրապարակումներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ։ Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք, որպեսզի թույլ չտանք այդ զրպարտությունների տարածումը»,- նշեց նա։

Իր հերթին, Երևանի «Բոնցո» հունական միության նախագահ Ֆրունզիկ Նիկոլաիդին նշեց, որ Հայաստանի տարբեր էթնիկ համայնքների ջանքերի միավորումը կնպաստի ցեղասպանության ճանաչմանը։

«Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի համաշխարհային հանրությանը տեղյակ պահենք Թուրքիայի կողմից մեր ազգերի նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին, որպեսզի հետագայում թույլ չտանք նման հանցագործությունների կատարումը»,- ընդգծեց նա։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: