486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Նոր նշանակումները Հայաստանի կառավարությունում նորարարություն կմտցնեն պետկառավարման համակարգում. պատգամավոր
17:16
21 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունում նոր նշանակումները նորարարություն կմտցնեն երկրի պետական կառավարման համակարգում, կարծում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։

«Այս նոր կադրային նշանակումները խոսում են այն մասին, որ փորձում են գտնել երկրի կառավարման առավել օպտիմալ մոդելները։ Այս կապակցությամբ, մենք համաձայն ենք վարչապետի բոլոր գործողությունների հետ և սատարում ենք փոփոխությունների իրականացմանը»,- ասաց Սաֆարյանը։

Ապրիլի 9-ին՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարմանագիր է  ստորագրել, որով Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում։ Այս պահին նշանակված է նախարարների կաբինետի կեսը, որոնց մեծ ամսը պահապնել են իրենց պաշտոնները՝ բացառությամբ վարչապետի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների։

Ըստ ԲՀ խմբակցության քարտուղարի, նոր կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն ստացել է երեք պորտֆել՝ առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի և քաղաքաշինության նախարարների պաշտոնները։ Ինչ վերաբերվում է մյուս պաշտոններին, դրանք քննարկվելու են կառավարության ձևավորումից հետո։

Անցած հինգշաբթի Հայաստանի նախագահը իրենց պաշտոններում վերանշանակել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանին և քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, իսկ ապրիլի 18-ին իր պաշտոնում վերահաստատվել է նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

«Մեզ պետք է Հայաստանում ուժեղ կառավարություն և ուժեղ ընդդիմություն ձևավորել, այսինքն՝ կայուն քաղաքական համակարգ, որը հնարավորություն կտա երկրում կարգ ու կանոն հաստատել և զարգացնել տնտեսությունը»,- ասաց Սաֆարյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: