486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Պետությունը կշարունակի աջակցել Հայ եկեղեցու ամրապնդմանը
16:15
21 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հայտարարել է, որ պետությունը պետք է շարունակի աջակցել Հայ եկեղեցու ամրապնդմանը։

Հայաստանի նախագահի խոսքերով, թիկունքում ունենալով զույգ  կաթողիկոսների զորակցությունը, կարելի է շատ բան անել և շատ մեծ արդյունքների հասնել:

«Պետությունը հետայսու ևս զորակցելու է Հայ առաքելական եկեղեցու ամրապնդմանը։ Ազգային եկեղեցին պետք է շարունակի մնալ հայոց ոգու և ազգային ինքնության հիմնասյուներից մեկը»,- ասել է նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Սարգսյանը բարձր է գնահատել եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում և նշել, որ 1000-ամյա պետականության բացակայության պայմաններում եկեղեցին իր վրա է վերցրել պետականության, հայապահպանության որոշ գործառույթներ և այն պատվով տարել:

Արամ Առաջին կաթողիկոսն իր հերթին ասել է, որ Հայաստան է ժամանել նախագահ Սարգսյանին անձնապես շնորհավորելու և իր զորակցություն հայտնելու նպատակով։

«Եկեղեցին ու հայրենիքը, հավատ ու հայությունը մեզ համար մեկ ամբողջություն են, որի շրջանակում մենք պետք է գործակցենք»,-ընդգծել է նա:Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը վստահություն է հայտնել, որ այսօր որդեգրած ընթացքն որոշ ժամանակ անց, անկասկած, տալու է իր արդյունքը և մարդիկ տեսնելու են, որ հստակ քայլեր են ձեռնարկվում` կառուցելու բոլորիս ցանկությունների ու սպասումների հայրենիքը:

Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները վստահություն են հայտնել, որ Սերժ Սարգսյանը մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով շարունակի ծառայել հայրենիքի ու մեր ժողովրդի ընդհանրական ու գերագույն շահերին:

Նրանք իրենց աթոռներով պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի օժանդակել և զորավիգ լինել բոլոր այն բարի մտածումների իրականացմանը, որ ունի նախագահը մեր երկիրն առաջ տանելու գործում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: