480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Արևմտյան Հայաստանի լուսանակարների ցուցահանդես
15:24
21 Ապրիլի 2008

Հանրապետության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում երկուշաբթի բացվել է  «Արևմտյան Հայաստանը լուսանկարներում՝ 1860-1914 թվականներին» խորագրով  լուսանկարների ցուցահանդես։

«Ցուցադրությունում տեղ գտած հին լուսանկարները վավերագրերն են այն բանի, որ այնպիսի քաղաքներ, ինչպեսիք են Վանը, Կարինը, Էրզրումը, Սեբաստիան, Խարբերդն ու Դիարբեքիրը բնիկ հայկական հողեր են»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց միջոցառման կազմակերպիչ, «Շուշի» բարեգործակաան հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը։

Նրա խոսքերով, ցուցահանեդեսին ներկայացված է 220 լուսանկար, որոնցում արտացոլված են արևմտահայերի կենցաղը, այդ տարածքի տեսարժան վայրերը, հարսանեկան ու հուղարկավորության արարողությունները, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում տարածված արհեստների տեսակները։

Բացի այդ, ցուցահանդեսի այցելուները, ներկայացված լուսնկարչական աշխատանքների շնորհիվ, կարող են ծանոթանալ Արևմտյան Հայաստանի յուրաքանչյուր վիլայեթի տարազին։

Լուսանկարներում պատկերված են նաև տվյալ ժամանակաշրջանի հայտնի գործիչները, որոնց թվում են հայտնի բանաստեղծներ Դանիել Վարուժանն ու Սիամանթոն։

«Ես կարծում եմ, որ այցելուներին առավել կհետաքրքրեն հատկապես այդ լուսանկարները»,- ավելացրեց Կարապետյանը։

Նա նաև ասաց, որ ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների մեջ գերակշռում են Վան քաղաքի լուսնկարները, որոնց թիվը հասնում է 80-ի։

Ընդ որում հիմնադրամի նախագահն ընդգծեց միջազգային հանրությանը այս լուսանկարները ցուցադրելու անհրաժեշտությունը։

«Ես կցանկանայի, որ վավերագիր ապացույցներն այն բանի, որ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է և այնտեղ ապրել են մեր նախնիները, տեսնեին, մասնավորապես, ամերիկացի կոնգրեսականները»,- ասաց Կարապետյանը։

Կարապետյանը 30 տարուց ավելի է, ինչ զբաղվում է  հին լուսանկարներ հավաքելով։ Այսօրվա դրությամբ նրա հավաքուծուում արդեն մոտ յոթ հազար հին լուսանկար կա, որոնցից երեք հազարը ներկայացված է www.avetis.org. կայքում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։