486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի ղարաբաղյան հակամարտության հարցում. պատգամավոր
14:28
21 Ապրիլի 2008

Հայաստանը պետք է ավելի ակտիվ ու նախաձեռնող քաղաքականություն վարի ղարաբաղյան հակամարտութայն կարգավորման հարցում, կարծում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։

«Եթե ղարաբաղյան հակամարտութան կարգավորման ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունն ավելի ակտիվ և նախաձեռնող չդառնա, ավելի լիարժեք՝ ներդրված ինտելեկտի, գիտելիքի ու ռեսուրսի առումով, մենք կարող ենք հաջողության չհասնել»,- ասաց Սաֆարյանը։

Նա նշեց, որ ավելի ակտիվ քարոզչությունն ու մեծ ռեսուրսների ներգրավումը կհասցներ ավելի լավ արդյունքերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևի առնչությամբ։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` 39 «կողմ», յոթ «դեմ» ձայներով։ Քվեարկությանը մասնակցել է ՄԱԿ 192 անդամ-երկրներից 147-ը։ ՄԱԿ անդամ 100 երկրներ ձեռնպահ են մնացել  բանաձևի քվեարկության ժամանակ. բանաձևով Ադրբեջանը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։ Փաստաթղթում ընդգծվում է «Ադրբեջանի հանրապետության զավթված տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, լիովին և անվերապահ դուրսբերման» անհրաժեշտությունը։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Ռուսաստանի հետ մեկտեղ եղել են «դեմ» քվեարկածների թվում։

«Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ հայ դիվանագիտությունը պարտք ունի հայ հասարակության առջև։ Եթե մեր քաղաքականության մեջ ոչինչ չփոխվի, ապա մենք պարզապես կտապակվենք»,- ասաց Սաֆարյանը։

Սակայն Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ և սկզբունքային փոփոխության անհրաժետություն չի տեսնում։

«Բազմակողմանի արտաքին քաղաքականությունն այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, պատմական այս փուլում այլընտրանք չունի։ Սակայն դա չի նշանակում, որ մեր քաղաքականության մեջ ամեն բան լավ է եղել»,- ասաց Սաֆարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։