484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի Համագործակցության հայկական կենտրոնը կանցկացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ
13:33
21 Ապրիլի 2008

Վրաստանի Համագործակցության հայկական կենտրոնը ծրագրել է Թբիլիսիում անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կազմակերպությունից։

«Ապրիլի 23-ին երեկոյան, Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա վառված ջահերով ակցիա։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի դեսպանատան մոտ կանցկացվի խոշորամասշտաբ հանրահավաք։ Նույն օրը տեղի կունենա լուսանկարների ցուցահանդես և նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան», - նշվում է տեղեկատվության մեջ։

Վրաստանի Համագործակցության հայկական կենտրոնից նշեցին, որ ամեն տարի, նման միջոցառումներին ավելի շատ մարդկանց ներգրավելու նպատակով, կազմակերպության անդամները ակտիվ աշխատանք են տանում Թբիլիսիի հայկական համայնքի լայն շերտերի հետ՝ անցկացնելով նաև նախապատրաստական հանդիպումներ դպրոցականների, ուսանողների և ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։ Ամեն տարի բաժանվում են հազարավոր բուկլետներ, թերթիկներ, ծրագրեր և քարոզչական այլ նյութեր։

Կենտրոնից ընդգծեցին, որ հանրահավաքի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է. 2005 թ.-ին 60 մարդ, 2006 թ.-ին՝ 100 մարդ, 2007 թ.-ին՝ ավելի քան 500 մարդ։ Այս տարի Համագործակցության հայկական կենտրոնը շուրջ 1000 մասնակից է ակնկալում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու նպատակով Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվող հանրահավաքին։

Ապրիլի 19-ին Հայկական կենտրոնը Վրաստանում առաջին անգամ անցկացրել է «Հայոց ցեղասպանություն 1915-1923. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից և Երևանից» թեմայով միջազգային գիտաժողով՝ վրացի, թուրք և հայ փորձագետների մասնակցությամբ։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: