486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի նախագահն ընդունել է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը
12:15
21 Ապրիլի 2008

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի գլխավորած Հայաստանի պատվիրակությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հայկական խորհրդարանական պատվիրակությունը Ստեփանակերտում էր՝ մասնակցլեու համար Ղարաբաղ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  հերթական նիստին։ Հայկական պատվիրակության կազմում էին պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը («Ժառանգություն» խմբակցություն), Արտաշես Ավոյանը («Օրինաց երկիր» խմբակցություն), Լիլիթ Գալստյանը («ՀՅԴ խմբակցություն), Արեգ Ղուկասյանը և Էռնեստ Սողոմոնյանը (ՀՀԿ խմբակցություն)։

Նիստի օրակարգում ներառված էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Ղարաբաղի օրենսդրության՝ երվոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու հարցը և երկքաղաքացիության նորմի ընդունման նշանակությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրին, երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի ևԱրցախի ներքին իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ընդգծելով երկու պետությունների հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հանդիպման մասնակիցները նշել են, որ Ադրբեջանի վարած ոչ կառուցողական  քաղաքականությունը  խոչընդոտում է հարցի համապարփակ կարգավորմանը:

Առանձնակի ուշադրություն է դարձվել երկկողմ հարաբերությունների խորացմանը, ինչի համատեքստում էլ կարևորվել են միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքները:

Քննարկվել են նաև ժողովրդագրական իրավիճակին, առողջապահության, սոցիալական և մշակույթի ոլորտներին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հայաստանի պատվիրակության Ստեփանակերտ կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հանդիպումը ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ։

Տեղի է ունեցել նաև Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, Արցախի պետական համալսարանի դասախոսական և ուսանողական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակին Արցախի պետական համալսարանում շնորհվեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

Երևան մեկնելուց առաջ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը Շուշիում հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Հայաստանի և ԼՂՀ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2006թ. Երևանում։ Հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը և ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։--0— 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։