480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պետք է մշակվի օրենսդրական փոփոխությունների հստակ հայեցակարգ. ՍԴ նախագահ
10:50
21 Ապրիլի 2008

Հայաստանի օրենսդրության բարեփոխումը հնարավոր չէ առանց լուրջ քննարկումների ու հստակ հայեցակարգի, կարծում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

«Սկզբում օրենսդրական փոփոխությունների նախագծերը պետք է համատեղ քննարկվեն խորհրդարանի և դատական կորպուսի կողմից, և միայն դրանից հետո ընդունվեն Ազգային ժողովի կողմից», - ասել է Հարությունյանը շաբաթ օրը՝ Հայաստանի փաստաբանների պալատի տարեկան ժողովի ժամանակ։

ՀՀ ՍԴ նախագահը հիշեցրել է, որ վերջին երկու տարվա ընթացքում երկրի Քաղաքացիական և Քրեադատավարական օրենսգրքերում մտցվել են ավելի քան մեկ տասնյակ փոփոխություններ, օրենսգրքերը համալրվել են նոր հոդվածներով։ Սակայն նա ընդգծել է, որ նույն ժամանակահատվածում Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել նաև նշված օրենսգրքերի շուրջ մեկ տասնյակ նորմեր։

«Լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որը շուտով քաղաքացիների կողմից դիմումով դատարան դիմելու ինստիտուտը պարզապես կարժեզրկվի, քանի որ դատարանները ուշադրություն չեն դարձնում, որ նորմերը ճանաչվել են  հակասահմանադրական և շարունակում են կիրառել դրանք՝ թեև այլ մեկնաբանությամբ», - նշել է Հարությունյանը։

Նրա խոսքերով, ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ բանակցությունների ընթացքում վերջինս խոստացել է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի օրենսդրության բարեփոխման բնագավառում Սահմանադրական դատարանի բոլոր առաջարկությունները։

Միաժամանակ Հարությունյանը տեղեկացրել է, որ նշված խնդրի հետ մեկտեղ Հայաստանում առավել սուր է դրված հասարակական հարաբերությունների սահմանադրականեցման խնդիրը, որը կախված է դատական համակարգը բարեփոխելուց։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։