486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում ավարտվել է Ղարաբաղ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը
19:52
18 Ապրիլի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում ուրբաթ ավարտվեց Ղարաբաղ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  հերթական նիստը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիային» թղթակիցը Ստեփանակերտից, նիստի աշխատանքներին մասնակցեց նախօրեին Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ղեկավարած պատվիրակությունը։

Հայկական պատվիրակության կազմում են պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը («Ժառանգություն» խմբակցություն), Արտաշես Ավոյանը («Օրինաց երկիր» խմբակցություն), Լիլիթ Գալստյանը («ՀՅԴ խմբակցություն), Արեգ Ղուկասյանը և Էռնեստ Սողոմոնյանը (ՀՀԿ խմբակցություն)։

Նիստի օրակարգում ընդգրկված էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ օրենսդրությունը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու և երկքաղաքացիության մասին նորմերի ընդունման հետ կապված հարցերը։

Նիստի ավարտից հետո արդյունքները ներկայացվեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ Հայաստանի և ԼՂՀ ԱԺ խոսնակների համատեղ ճեպազրույցի ընթացքում։

Այցի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հանդիպումը ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ։

Այսօր տեղի ունեցան նաև Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, Արցախի պետական համալսարանի դասախոսական և ուսանողական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակին Արցախի պետական համալսարանում շնորհվեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

Նախատեսված են նաև Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Ապրիլի 19-ին Հայաստանի պատվիրակությունը կվերադառնա Երևան։

Հայաստանի և ԼՂՀ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2006թ. Երևանում։ Հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը և ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։