483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանում տեղի ունեցավ «Ամոթալի արարք. Հայոց Ցեղասպանությունը և թրքական պատասխանատվության խնդիրը» գրքի շնորհանդեսը
19:18
18 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հունաստանում  ապրիլի 16-ին տեղի ունեցավ Թաներ Աքչամի՝ Ցեղասպանության մասին թրքական փաստեր պարունակող «Ամոթալի արարք. Հայոց Ցեղասպանությունը և թրքական պատասխանատվության խնդիրը» գրքի ներկայացում-շնորհանդեսը, ուրբաթ հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

«Շատ անգամ ինձ հարցնում են, թե ինչո՞ւ Թուրքիան այսպիսի մերժողական կեցվածք է որդեգրել Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելու հարցում: Ես անձնապես հավատում եմ, որ հարցը միայն բարոյական կողմ է պարունակում. յուրաքանչյուր ազգ ունի իր հերոսներն ու ազգը կառուցող դեմքերը. դժվար է գիտակցել այդ հերոսների թերությունները, ճանաչել թե նրանք ոճրագործներ ու ստախոսներ էին»,- իր խոսքում ասաց Թաներ Աքչամը:

Նրա խոսքով, ազգի հերոսների անկումը անըմբռնելի հետևանքներ կարող է ունենալ ազգային արժանապատվության պահպանման հարցում:

«Սա է հիմնական պատճառը, որ Թուրքիայում այնքան անհրաժեշտ է ժողովրդավարացումը և իմ հստակ դիրքն է եղել դիմել թուրք ժողովրդին՝ դեմ-հանդիման գալու իր պատմության հետ»,- ասաց Աքչամը:

Շնորհանդեսին գրքի մասին ներածական խոսքով հանդես եկան  Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Էվանգելոս Վենիզելոսը և Պանդիո համալսարանի դասախոս Մարիոս Էվրիվիատիսը:

Բացի այդ, շնորհանդեսին ներկա էին նաև Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը, Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Անաստասիոս Ներանձիսը, պատգամավորներ, հունահայ համայնքի ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր:

Գրքի հունարեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է Հունաստանի Հայ դատի հանձնախմբի և «Փափազիսիս» հրատարակչության համագործակցությամբ:

Ապրիլի 15-ին Թաներ Աքչամի մասնակցությամբ գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել Սալոնիկում:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: