478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ բանաձևը հզոր ազդեցություն է ունենալու Հայաստանի հետագա զարգացման վրա. պատգամավոր
19:08
18 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ բանաձևը հզոր  ազդեցություն է ունենալու Հայաստանի հետագա զարգացման վրա, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

ԵԽԽՎ հինգշաբթի ընդունած բանաձևում «անթույլատրելի» է համարել «մարտի 1-ի իրադարձությունները, երբ սպանվել և վիրավորվել են  մարդիկ»։ ԵԽԽՎ-ն պնդում է, որպեսզի իրականացվի «այդ օրերի իրադարձությունների անկախ, թափանցիկ հետաքննություն»։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների, որոնց հետևանքով, Դատախազության տվյալներով, տուժել է 265 մարդ, տասը քաղաքացի զոհվել է։ Ավելի քան 100 մարդ ձերբակալված է։

«ԵԽԽՎ-ում ընդունված փաստաթուղթը երկու կողմերի՝ իշխանության և ընդդիմության համար գործողությունների ծրագիր է։ Դժվար է կանխատեսել, թե ինչպիսի դասեր կքաղի նրանցից յուրաքանչյուրն այս փաստաթղթից և ինչ գործողություններ կձեռնարկի այդ կապակցությամբ»,- ասաց Սաֆարյանը։

Նա նշեց, որ տվյալ բանաձևը սպասված էր երկրում, քանի որ ներքին դատավոր չկա, որը թե հասարակության և թե քաղաքական ուժերի համար ընդունելի ելք կառաջարկեր։

«Հայաստանում սկսվում է մի փուլ, որի ընթացքում այդ փասատթուղթը տարբեր կերպ մեկնաբանելու փորձեր կձեռնարկվեն։ Համապարփակ փաստաթուղթը կարող է այս դեպքում սովորական բախտի արժանանալ, երբ իշխանությունները ներկայացնում են միայն իրենց համար շահավետ առաջարկները, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը ներկայացնում է որպես իր հաղթանակ»,- ասաց Սաֆարյանը։

Պատգամավորը նշեց, որ բանաձևում քննադատության է ենթարկվում Հայաստանի խորհրդարանը, որը «չի դարձել հիմնական քաղաքական բանավեճերի և փոխզիջումների ֆորում», ինչպես նաև մտահոգություն է հայտնվում երկրի  բնակչության շրջանում ընտրական գործընթացների նկատմամբ առկա անվստահությամբ։
 
Քննադատության առարկա են դարձել դատական և իրավապահ համակարգերը, ինչպես նաև ԶԼՄ-ները, հատկապես, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, որոնք պետք է բազմակարծություն ապահովեն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: