483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հագուստների էսքիզների ցուցահանդեսը
18:37
18 Ապրիլի 2008

Հայաստանի Ազգային պատկերասրահում ուրբաթ բացվել է ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հագուստների էսքիզների ցուցահանդեսը, որի հեղինակը հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանն է։

«Ցուցահանդեսին, որը նվիրված է նկարչի 120-ամյակին, ներկայացված է Փարաջանովի ֆիլմի 60 էսքիզ»,- ցուցահանդեսի բացմանն ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի կինոյի բաժնի ղեկավար Մելիք Կարապետյանը։

Նրա խոսքերով, Կարալյանի աշխատանքները երկար ժամանակ պահվում էին նրա դստեր՝ Բելլայի մոտ և առաջին անգամ են ներկայացվում լայն հասարակայնությանը։

Նկարչի դուստրն իր հերթին մի քանի հետաքրքիր դրվագներ պատմեց հոր կյանքից։ ««Նռան գույնը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Փարաջանովը բազմիցս դիմել է հորս՝ հագուստների էսքիզներ անելու գործում օգնելու խնդրանքով։ Սակայն հայրս մերժում էր վարպետին՝ հիմնավորելով, որ ինքը երբեք կինոյի համար չի աշխատել»,-ասաց Կարալյանը։ Սակայն Փարաջանովի կտրուկ հայտարարությունից հետո՝ «կամ դու, կամ ոչ ոք», նկարիչը համաձայնել է համատեղ աշխատել։

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 1967-1968 թվականներին, իսկ 1970 թվականին ֆիլմը էկրան է բարձրացել։ Փարաջանովի գլուխգործոցը նվիրված է մեծագույն աշուղ Սայաթ-Նովային և կազմված է առակ-հատվածներից, որոնք պատմում են ստեղծագործողի  կյանքի տարբեր վիճակների մասին։ Երիտասարդ Սայաթ-Նովայի դերը ֆիլմում խաղացել է հայտնի վրացի դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին։

Նկարչի դուստրն ավելացրեց, որ Կարալյանն ու Փարաջանովը վաղուց են ճանաչել միմյանց և երկուսն էլ ծնունդով  Թբիլիսիից են։ «Նրանք շատ նման են իրար, նրանք նույն կերպ են ընկալում մշակույթը, ընդհանուր են կերպարները»,- ավելացրեց նա։

Կարալյանը նշեց, որ Փարաջանովի հանճարեղության մասին առաջին անգամ լսել է իր հորից։ «Հետո այդ արտահայտությունը՝ նա հանճար է, ես լսեցի նաև ուրիշներից, բայց առաջին անգամ դա ասել է իմ հայրը»,- ավելացրեց նա։

Կարալյանը նաև տեղեկացրեց, որ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար հագուստների բոլոր էսքիզները լույս կտեսնեն կատալոգով։ Հայ նկարիչ Հովսեփ Կարալյանը (1897-1981) հայտնի է որպես գեղանկարիչ, գրքերի ձևավորող, պլակատիստ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։