478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կենտրոնական բանկը նշանակալի հաջողությունների է հասել` ազգային բանկային համակարգի զարգացման գործում. Ս.Իգնատև
17:38
18 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նշանակալի հաջողությունների է հասել` ազգային բանկային համակարգի զարգացման գործում, ասված է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով Ռուսաստանի Դաշնության  կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի՝ Տիգրան Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:

«Վստահ եմ, որ Ձեր կուտակած փորձը թույլ կտա հաջողությամբ կատարել պարտականությունները նոր պատասխանատու պաշտոնում»,- ասված է ուրբաթ Հայաստանի կառավարության աշխատակազմի հասարակայնության և մամուլի հետ կապերի վարչությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԿԲ ղեկավարը անկեղծ երախտագիտություն է հայտնել այն ջանքերի համար, որ Սարգսյանը ներդրել է Հայաստանի և Ռուսաստանի կենրոնական բանկերի միջև կառուցողական հարաբերությունների զարգացման գործում:

«Մեծ ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումներն ու արդյունավետ բանավեճերը, որոնք մշտապես անցել են բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում: Կցանկանայի հատուկ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի բանկի նախագահության շրջանում` Միջին  Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի ու Բալկանյան երկրների կենտրանական բանկերի կառավարիչների ակումբի նիստերին Ձեր մասնակցության համար»,- ասված է Իգնատևի ուղերձում:

Հայաստանի Կենտրոնական բանկը 10 տարի ղեկավարած Տիգրան Սարգսյանը 2008թ. ապրիլի 9-ին նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: