486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նոր նախագահի քաղաքականությունը խոստանում է երկրորդ սերնդի բարեփոխումների հաջող իրականացում. պատգամավոր
16:51
18 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը խոստանում է երկրորդ սերնդի բարեփոխումների հաջող իրականացում, կարծում է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

«Նախագահական քաղաքականության սկիզբը խոստումնալից է։ Խոսքը  նախագահի կողմից նոր վարչապետի նշանակման մասին է, ինչպես նաև մաքսային ծառայությունների ներկայացուցիչների հետ նախագահի  երեկվա հանդիպման մասին»,- ասաց Մինասյանը։

Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին նշանակել է երկրի վարչապետ։ Այս պահին ձևավորված է նախարարների կաբինետի կեսը։

Մինասյանը նաև ընդգծեց կառավարության նիստերի հրապարակայնությունն ապահովելու կարևորությունը՝ հանրության լայն խավերի և ԶԼՄ-ների ներգրավվածությամբ։

«Այս ամենը բխում է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներից, որտեղ խոսքը երկրորդ սերնդի բարեփոխումների մասին է։ Տնտեսության ոլորտում մենք բավականին լուրջ հաջողությունների ենք հասել։ Մենք շահավետորեն տարբերվել ենք մեր հարևաններից, բայց այժմ այնպիսի խնդիրներ են կուտակվել, որոնց ժամանակին չլուծելը  կարող է բերել մեր առավելության կորստի»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով, այս հիմնախնդիրների լուծման հիմնական ուղիներն են բոլոր սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծումը և ստվերային հատվածի վերացումը։ Միաժամանակ պատգամավորը նշեց, որ տվյալ քաղաքականությունը թույլ կտա մեղմացնել Հայաստանում սպառողական գների կտրուկ բարձրացումը, ինչն անխուսափելի է համաշխարհային գնաճի պայմաններում։

2008թ. փետրվարին՝ 2007թ. փետրվարի համեմատ, Հայաստանում արձանագրվել է պարենամթերքի գնաճ, մասնավորապես, հացահատիկի գինն աճել է 26,1 տոկոսով, բուսական յուղինը՝ 46,9 տոկոսով, բրձինը՝ 12,1 տոկոսով, ալյուրինը՝ 32,5 տոկոսով, պանրինը՝ 5,6 տոկոսով։

«Այս հիմնախնդիրը ծառացած է բոլոր շուկայական պետությունների առաջ, և այն նախաձեռնողական քաղաքականությունը, որը վարում է Սերժ Սարգսյանը, հաջողության հույս է ներշնչում։ Կարծում եմ, որ երկրորդ սերնդի բարեփոխումների արդյունքում մենք կարող ենք ավելի բարեկեցիկ և արժանավայել կյանք ապահովել բնակչության բոլոր խավերի համար»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորը նշեց, որ բարեփոխումների շրջանակներում հատուկ ուշադրություն է հատկացվելու բնակչության առավել անապահով խավերին։

«Ցանկացած բարեփոխումների ժամանակ առավել խոցելի են դառնում բնակչության անապահով խավերը՝ թոշակառուները և հաշմանդամները։ Այդ ոլորտում մենք մեծ հեռանկարներ ունենք և շատ աշխատանք պետք է կատարենք»,- ասաց Մինասյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: