482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» հայկական ընկերությունը նոր ծրագրեր է մշակում
15:17
18 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը նոր ծրագրեր է մշակում, ուրբաթ լրագրողներին հայտնեց կազմակերպության կոմերցիոն տնօրեն Ժյուլյեն Դյուֆուրը։

Նա մասնավորապես հայտնեց, որ «Արմավիայի» կոմերցիոն ծառայությունը աշխատում է եվրոպական չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային տոմս ներդնելու ուղղությամբ։ Դյուֆուրի խոսքերով, աշխատանքները շարունակվում են նաև երթուղիների ցանցը զարգացնելու ուղղությամբ, մասնավորապես, Երևան-Լոս-Անջելես-Երևան նախագիծը, որն ընկերությանը թույլ կտա մեծացնել ուղևորահոսքը և բարելավել ֆինանսական արդյունքները։

««Էյր-Բեռլին» ինտեր-լայն պայամանագրի համաձայն, որը մատչելի գնով կապահովի Երևան-Լոս-Անջելես-Երևան չվերթը Դյուսսելդորֆով, կընդլայնվի ցանցը Երևանից դեպի Եվրոպայի այլ երկրներ։ Նաև ցանկանում եմ նշել Երևան-Ռիգա-Երևան նոր երթուղու մասին, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվել ներառել ինչպես Բալթյան, այնպես էլ Սկանդինավյան երկրները»,-ասաց կոմերցիոն տնօրենը։

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading  ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանցը դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ «Արմավիան» իրականացնում է շաբաթական ավելի քան 70 կանոնավոր չվերթ՝ աշխարհի 14 երկրների 35 ուղղություններով։

2008թ. փետրվարի 1-ից ավիաընկերության օդանավերի պարկը կհամալրվի նոր Bombardier CRJ-100ER ինքնաթիռով։ Ըստ պլանի մայիսին նախատեսվում է ձեռք բերել նոր А-320 օդանավ։ Այսօրվա դրությամբ «Արմավիայի» օդանավերի պարկում կան А-320, А-319, ЯК-42, Բոյինգ-737-300 և CRJ-100ER օդանավեր։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: