478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում իշխող կոալիցիայի ձևավորումը բարենպաստ պայմաններ է ստեղծում կառավարության գործունեության համար. վարչապետ
10:32
18 Ապրիլի 2008

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ երկրում իշխող կոալիցիայի ձևավորումը բարենպաստ պայմաններ է ստեղծում  կառավարության գործունեության համար։

Քաղաքական կոալիցիայի ստեղծման մասին հուշագիրը, որի կազմում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցություններն և ՀՅԴ-ն, ստորագրվել է մարտի 21-ին։

«Կոալիցիոն պայմանագրի ստեղծումը բարենպաստ պայմաններ է ստեղծում հանրապետության կառավարության աշխատանքի համար», - ասել է վարչապետը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, կոալիցիոն հուշագիրը հստակեցնում է կառավարության գործունեության սկզբունքները, առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում՝ իշխանության գործադիր մարմնի ձևավորման համար, քանի որ այն պարունակում է հստակ սկզբունքներ և գաղափարներ, որոնց շուրջ միավորվում են քաղաքական կուսակցությունները։

Վարչապետի կարծիքով, այս ամենը զգալի կոնկրետացում է մտցնում կառավարական ծրագրերի մեջ, քանի որ պարզ և հասկանելի է դարձնում երկարաժամկետ ծրագրերի իրագործման սկզբունքները՝ ինչպես կառավարության անդամների, այնպես էլ հասարակության համար։

«Նման կերպով հասարակությունը կարող է վերահսկել կառավարության գործունեությունը։ Որքան հաջող են իրագործվում նշված սկզբունքները, այդքանով իրականացվում են դրված նպատակները։ Կարծում եմ, որ եթե ուշադիր ուսումնասիրեք կոալիցիոն հուշագիրը, ապա կարելի է տեսնել, որ նրանում ներկայացված հիմնական սկզբունքները և գաղափարները ամրագրված են քաղաքական կուսակցությունների ծրագրերում և նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում», - ասել է վարչապետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: