486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Անբարեխիղճ հայ մաքսավորները կհեռացվեն աշխատանքից. նախագահ
19:48
17 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մաքսատան բոլոր այն աշխատակիցները, ովքեր պատրաստ չեն իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարել, պետք է հեռանան համակարգից։ Իսկ նրանք, ովքեր պատրաստ են ազնվորեն աշխատել, ծառայություններ մատուցել հանրությանն ու պետությանն, ամեն կերպ օժանդակություն կստանան իրենց աշխատանքում, ասել է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մաքսային համակարգի ղեկավարության հետ հանդիպմանը:

«Մաքսային մարմինների այսօրվա աշխատանքը և մասնագիտական պատրաստվածությամբ, և տեխնիկական հագեցվածությամբ, և, առաջին հերթին, պետության նկատմամբ պարտավորությունների կատարմամբ, էապես տարբերվում է նախորդ տարիներից, ինչն, անշուշտ, ձեռքբերում է: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, համակարգում ծաղկում են նաև հոռի երևույթները»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» Սարգսյանի խոսքը մեջբեերցին նախագահի լրատվական ծառայությունից։

Այս երևույթների թվում նախագահը նշել է կաշառակերությունը, հովանավորչությունն, ամբարտավան վերաբերմունքն, ինչն, անշուշտ, խոչընդոտում է տնտեսության զարգացմանը և հարուցում է համակարգի հետ շփվողների արդարացի զայրույթը:

«Մեր երկրում չեն կարող լինել անհատներ, կառույցներ, որոնք հնարավորություն կունենան ճնշում գործադրել մաքսային մարմինների վրա կամ, որոնք կարող են մաքսանենգությամբ զբաղվել»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի գնահատականով, մաքսանենգությամբ զբաղվելն ուղիղ հավասար է անաշխատ եկամուտ ստանալուն, ինչն ուղղակիորեն  ջարդում է տնտեսությունը, ստեղծում անհավասար պայմաններ և բարեխիղճ գործարարի համար գործարարությամբ զբաղվելը տանջանք է դառնում:

Սերժ Սարգսյանն առաջնային է համարել խիստ պայքարն, այսպես կոչված, ձախ թղթապանակների դեմ, երբ մարզերից որևէ մեկում բնակվող իննսունհինգ տարեկան մարդու անունով թղթապանակ են բացում, իբր նա միլիարդավոր դրամների շրջանառությամբ ձեռնարկություն ունի, մի քանի շաբաթ կամ ամիս հետո այդ ձեռնարկությունը, բնականաբար, փակվում է, իսկ հետքերը կորչում են:

«Ձեզանից շատերն այս խնդրի մասին գիտեն, նույնիսկ վստահ եմ, որ ոմանք գիտեն, թե կոնկրետ ովքեր են դրանով զբաղվում, բայց միջոցներ չեն ձեռնարկում»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Նախագահի մատնանշած հաջորդ խնդիրը վերաբերել է մաքսատուրքով և ավելացրած արժեքով զրոյական հարկման ապրանքների անվան տակ Հանրապետություն ներկրվող այլ ապրանքների դեմ պայքարին: Նրա խոսքով, վերջին մի քանի օրերի ստուգումների արդյունքում մեծ քանակությամբ այդպիսի ապրանք է հայտնաբերվել, երբ ապրանքագրում գրված է մի բան, իրականում բոլորովին այլ է։

«Վստահ եմ, որ առանց մաքսավորի մասնակցության նման բաներ անհնար են»,- ասել է նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ  կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։