486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց լեզվի կիրառությունը նորագույն տեխնոլոգիաներում պետք է խորացվի. փորձագետ
19:14
17 Ապրիլի 2008

«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ Գարեգին Չուքասզյանը առաջարկում է խորացնել հայոց լեզվի կիրառությունը նորագույն տեխնոլոգիաներում։

«Գլոբալիզացիայի գործընթացում մշտապես անհետանում են մշակույթներ, լեզուներ։ Այսօր հայոց լեզուն արդեն գրանցված է այն լեզուների թվում, որոնց գոյությունը սպառնալիքի տակ է գտնվում»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Չուքասզյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանում մշակվել են հայալեզու ծրագրեր, որոնք անհրաժեշտ են նորագույն տեխնոլոգիաների համար, այդ թվում՝ բջջային հեռախոսների, համակարգիչների, ինչպես նաև ինտերնետի համար։

Սակայն, Հիմնադրամի նախագահի խոսքով, հայ հասարակությունը նախընտրում է օգտվել օտարալեզու տարբերակներից։

«Մեր երկրում տեքստերի մեծ մասը գրվում է լատիներեն տառատեսակով»,- ասաց նա, ավելացնելով, որ հիմնականում դա կիրառվում է կարճ հաղորդագրություններ՝  «sms» գրելիս։

Միաժամանակ, Չուքասզյանը նշեց, որ այս խնդիրը պետք է դառնա պետության առաջին դեմքերի հիմնախնդիրը։

«Անհրաժեշտ է քայլել ժամանակի հետ՝ օգտագործելով մշակութային նոր գործիքները։ Եվ ցանկացած երկիր, որը դա հաշվի չի առնի, կբախվի անհետանալու վտանգի առջև»,- ավելացրեց նա։

Հարցի տեխնիկական կողմի լուծման գործում Հիմնադրամի ղեկավարն առանձնահատուկ կարևորեց պետական աջակցության դերը։

«Հարկավոր է սկսել դպրոցներից, և համակարգչային ծրագրերի հիմունքները գրել հայերեն լեզվով»,- ավելացրեց նա։

Չուքասզյանը նաև նշեց, որ հիմնախնդիրը կարող է լուծվել համապատասխան ցանց ստեղծելով, որտեղ կմտնեն բոլոր շահագրգիռ կառույցները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։