477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը սերտ համագործակցելու է հասարակության հետ. վարչապետ
18:40
17 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության աշխատանքների կազմակերպման հրապարակայնությունը դառնալու է նրա գործունեության կարևոր նորմը, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հինգշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստին։

«Կառավարման մեջ կա այսպիսի սկզբունք, որը կոչվում է հասարակության ներգրավվածության սկզբունք: Նպատակը  կայանում է նրանում, որ առաջինը` մենք ապահովենք ներգրավված նախագծերի որակը, եւ երկրորդը` ապահովենք կառավարության գործունեության լեգիտիմությունը. այն է` մեր կողմից ընդունվող որոշումները պետք է դառնան հանրության քննարկման առարկա: Այս սկզբունքը ենթադրում է, որ հասարակության անդամները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու առաջինը` նախագծերի մշակման գործընթացին, երկրորդը` նախագծերի քննարկման գործընթացին և երրորդը` ընդունված նախագծերի վերաբերյալ մենք պետք է ունենանք փոխադարձ կապ հասարակության հետ»,- ասաց վարչապետը։

Սարգսյանն ավելացրեց, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան մասնակցել կառավարական որոշումների նախագծերի մշակմանը, դրանց քննարկումներին, դեռ ավելին, հասարակության հետ ընդունված որոշումների գծով պետք է հետադարձ կապ հաստատվի։

«Սա նշանակում է, որ այսուհետև պարտադիր նորմ է լինելու կառավարության  և նախարարությունների համար, որպեսզի իրենց  ինտերնետային կայքերում տեղադրված լինեն նախագծերը: Քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու նախագծերին, և այն երեք սկզբունքները, որ ես մատնանշեցի, պետք է կիրառվեն ոչ միայն կառավարության,  այլ նաև նախարարությունների կողմից: Մենք ուշադիր հետևելու ենք դրան»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։

Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարության նիստն այսուհետև ուղիղ եթերով հեռարձակվելու է կառավարական մամուլի կենտրոնից, և կառավարությունում հավատարմագրված 250 ԶԼՄ-ները հնարավորություն կունենան օն-լայն ռեժիմով հետևել գործադիր մարմնի նիստերին։

Կառավարության ղեկավարը կաբինետի աշխատակիցներին կոչ արեց նաև ավելի ակտիվ լինել ժամանակակից աշխատանքային մեթոդները յուրացնելու հարցում։ «Գիտեք, ամոթ չէ չիմանալը, ամոթ է չսովորելը, և մենք պետք է սկսենք մեզանից, մենք ինքներս պետք է սովորենք ծանոթանալ աշխարհի ժամանակակից փորձին և աշխատենք այն, ինչ մեզ համար ընդունելի է, ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Բարեփոխումներ` առանց սովորելու հնարավոր չէ: Առանց նոր գիտելիքների ժամանակակից աշխարհում հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել, իսկ ժամանակակից աշխարհն արագորեն փոփոխվում է: Ուրեմն, մեր թիմի համար մեկ խնդիրը լինելու է` սովորել»,- նշեց վարչապետը։

Միաժամանակ, ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ կառավարության անդամների գործունեության համար երկու կարևորագույն ուղեցույցները պետք է լինեն՝ մինչև 2012թ. կառավարության գործունեության ծրագիրը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը։

«Այս երկու փաստաթուղթը ձեր աշխատանքային սեղանի կարևորագույն փաստաթղթերն են, եւ դուք ամեն օր գործունեության ընթացքում պետք է հետևեք, թե ինչ քայլեր են ձեր կողմից ձեռնարկվել, որպեսզի այդ մատնանշված նպատակները լինեն մեզ համար հասանելի»,- հայտարարեց Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ ներկայումս Հայաստանը գտնվում է կառավարության ձևավորման փուլում, և երկրի նախագահը ցանկանում է նվազագույն ժամկետներում ձևավորել նոր կառավարությունը, «մի կողմից ապահովելով այս մոտեցման հարթությունը, մյուս կողմից՝ կառավարության աշխատանքների հետևողականությունը»։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: