482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Արդարադատության նախարարության արդյունավետ աշխատանքը կօգնի առողջացնել Հայաստանի կառավարման ողջ համակարգը. վարչապետ
18:03
17 Ապրիլի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ արդարադատության նախարարության դերն ու նշանակությունը շատ մեծ է, և նրա արդյունավետ աշխատանքը կօգնի առողջացնել Հայաստանի կառավարման ողջ համակարգը։

«Այն խնդիրները, որոնք դրված են արդարադատության նախարարության վրա, հնարավորություն են տալիս հայտնաբերել օրենսդրական ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև արդյունավետ մենեջմենտի կազմակերպման հարցերում առկա խնդիրները»,-ասաց վարչապետը հինգշաբթի՝ ներկայացնելով արդարադատության նորանշանակ նախարար Գևորգ Դանիելյանին։

Նախարարը նշեց, որ Հայաստանում գոյություն ունեն տարբեր կարծիքներ և լուրջ քննադատություններ՝ արդարադատության հասցեին, «հասարակության շրջանում գերիշխում է այն կարծիքը, որ երկրում չի հաջողվել ձևավորել այնպիսի իրավական համակարգ, որտեղ կիշխեր օրենքի գերակայությունը»։

«Կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքով մենք պետք է կոտրենք այն հոգեբանական տրամադրվածությունը, որը գոյություն ունի մեր հասարակությունում։ Վստահ եմ, որ նախարարն այն մարդն է, որը կարող է լուծել այս խնդիրները»,- ասաց նա։

Սարգսյանը արդարադատության նախարարության աշխատակիցների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ նախագահի նախընտրական ծրագրում հատուկ տեղ է հատկացվել վարչական համակարգի արդյունավետության բարձրացմանը։

«Հենց դրա հետ է նախագահը կապում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարը։ Իսկ այս գործում փոքր չէ արդարադատության նախարարության դերը»,- ասաց վարչապետը։

Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց արդարադատության նախարարի թեկնածության կապակցությամբ։ «Առաջին հերթին, ես ուրախ եմ, որովհետև Գևորգ Դանիելյանը արդար, ազնիվ և բարոյական մարդ է։ Այսպիսի վարկանիշ նա ձեռք է բերել իր աշխատանքի շնորհիվ։ Իրավական համակարգի աշխաատկիցները վստահում են նրան»,- ասաց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։