478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից
17:08
17 Ապրիլի 2008

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հինգշաբթի ընդունել է մի բանաձև, որով Հայաստանին մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնք չկատարելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել Վեհաժողովի հունիսյան նստաշրջանին մասնակցելու ազգային պատվիրակության ձայնի իրավունքից։

Վեհաժողովն «անթույլատրելի է համարել մարտի 1-ի իրադարձությունները, երբ սպանվեցին և վիրավորվեցին մարդիկ»։ Վեհաժողովը պնդում է, որպեսզի իրականացվի «այդ իրադարձությունների անկախ, թափանցիկ հետաքննություն»։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ։

ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է արել «ազատել քաղաքական նկատառումներով կալանավորված բոլոր մարդկանց», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բանաձևի հեղինակներ Ժորժ Կոլոմբիեն և Ջոն Պրեսկոտը կարծում են, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքական համակարգում անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել՝ հաշվի առնելով ընդդիմության կարծիքը, ինչպես նաև զբաղվել ընտրական համակարգի բարեփոխումներով։ Նրանք նաև կողմ են արտահայտվել ԶԼՄ-ների անկախության սկզբունքը և հանրահավաքներ անցկացնելու ազատության սկզբունքը պաշտպանելուն։

«Եթե պայմանները չկատարվեն, և Հայաստանի քաղաքական ուժերի միջև բարեփոխումներ կատարելու ուղղությամբ երկխոսություն չհաստատվի, ապա Հայաստանի լիազորությունները որպես Եվրախորհրդի անդամ կդրվեն կասկածի տակ։ Որպես հետևանք, Եվրախորհրդի առջև երկրների պարտավորությունների մոնիտորինգի հանձնաժողովը պետք է հունիսյան նստաշրջանի բացումից առաջ դիտարկի հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, եթե նշված կետերով առաջընթաց չարձանագրվի»,- ասվում է բանաձևում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։