486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ընտրությունների արդյունքները կեղծելու համար ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
17:01
17 Ապրիլի 2008
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովստի-Արմենիա/. Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հինգշաբթի որոշում է կայացրել մեղավոր ճանաչել  Երևանի Էրեբունի համայնքի N13 ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանին՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահական ընտրությունների վերջնական  արդյունքների համաձայն, վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,82%-ը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է  21,5%, «Օրինաց երկիր»  կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ 17,7 %, Հայ հեղափողական դաշնակցություն կուսակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը՝  6,2%։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հինգշաբթի հայտնեց Հայաստանի Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը, Դատարանը Մկրտումյանին դատապարտել է երեք տարվա ազատազրկման։

Մկրտումյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 150 հոդվածով (ընտրությունների արդյունքների կամ քվեարկության կեղծում)։

Նախնական քննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Երևանի Էրեբունի համայնքի N13 ընտրական տեղամասային հանձնաժողովը ձայների վերահաշվարկ է անցկացրել նախագահի թեկնածուների երկու վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչների, միջազգային դիտորդների, ինչպես նաև  N13/10 ընտրական հանձնաժողովի ներկայությամբ։

Ձայների վերահաշվարկի ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քաղաքացիների քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվել է 150 քվեաթերթիկ մեկ այլ թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին։ N13  ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը անճշտության եղելությունը թաքցնելու նպատակով կեղծել է ձայների վերահաշվարկի արդյունքները։

Սեյրան Մկրտումյանը ընդունել է մեղադրանքը և խոտովանող ցուցմունք տվել։ Քրեական գործն ուղարկվել է  Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարան՝ գործն ըստ էության քննելու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։