+1
Եղանակը Երևանում
Հայ
Եվրաինտեգրումը Հայաստանի իշխանություններին հնարավորություն կտա ապահովել երկրում անհրաժեշտ բարեփոխումները. պատգամավոր
16:48
17 Ապրիլի 2008

Եվրաինտեգրումը՝ հրաշալի հնարավորություն է Հայաստանի նոր իշխանությունների համար ապահովել անհրաժեշտ որակով բարեփոխումներ, կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Եվրոպայի առաջ Հայաստանի պարտավորությունները և այն պարտավորությունները, որոնք իշխանությունները ստանձնել են ժողովրդի առաջ, համընկնում են 95-տոկոսով։ Հաջողված ներքաղաքական բարեփոխումները՝ դա Եվրոպայի առջև մեր պարտավորությունների փաստացի կատարումն է»,-հինգշաբթի ասաց Աշոտյանը՝ «Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը։ Ստանձած պարտավորությունները և իրականացվող միջոցառումները» խորագրով սեմինարի ընթացքում։

Նրա կարծիքով, Հայաստանն իր առջև չպետք է Եվրամիություն մտնելու ուղիղ նպատակ դնի, իսկ եվրաինտեգրման գործընթացի էությունը պետք է համարել Հայաստանի և ԵՄ կապերի հաստատումն առհասարակ։

«Ամեն դեպքում, մենք դեռևս չենք համապատասխանում Կոպենհագենի չափորոշիչներին և հայտնի չէ, թե երբ կհամապատասխանենք։ Ավելի շուտ, դա կլինի մոտավորապես 10 տարի հետո, բայց այդժամ հարց է առաջանում՝ կցանկանանք արդյո՞ք մենք մտնել ԵՄ»,- ասաց Աշոտյանը։

Պատգամավորը նշեց, որ, այս առումով, Հայաստանի համար նշանակություն է ներկայացնում ԵՄ-ում անվտանգության համակարգի ստեղծումը, որն այսօր գոյություն չունի։

«Բացի այդ, Եվրամիությունն ինքն էլ կարող է չընդունել մեզ, որքան էլ որ մենք համապատասխանենք նրա չափորոշիչներին։ Որքանով է Եվրոպայի համար ցանկալի դառնալ անմիջական հարևանն այնպիսի պայթունավտանգ տարածաշրջանի, ինչպիսին Մերձավոր Արևելքն է»,- ասաց Աշոտյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։